Աշխարհ
© AFP 2020 / Angela Weiss

Քարդաշյանին հայկական ոճով տորթ են նվիրել

Ստանալ կարճ հղումը
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանը տոնել է իր 37-ամյակը ընտանիքի հետ միասին ռեստորանում։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը 37-ամյակի կապակցությամբ գեղեցիկ ձևավորմամբ տորթ է նվեր ստացել։

Ծննդյան օրը նա նշել է հայկական ռեստորանում ամուսնու` Քանյե Ուեսթի և ընտանիքի այլ անդամների հետ։

Ընթրիքից հետո մատուցողը Happy Birthday երգի ներքո Քիմ Քարդաշյանի լուսանկարով տորթ է մատուցել, ինչն աստղին շատ է ուրախացրել։

Տորթը տեսնելով` Քարդաշյանը բացականչել է. «О՜, սա, հայկական ոճ է»։