ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Կատալոնիայի խորհրդարանն ընդունեց Իսպանիայից անկախանալու մասին բանաձև: 135 պատգամավորից բանաձևին կողմ է եղել 70-ը, 10-ը՝ դեմ և 2 ձեռնպահ։
«Մենք օրենքի ուժով ստեղծում ենք ինքնիշխան Կատալոնիայի Հանրապետություն»,- ասված է բանաձևում։
Սպասվում է, որ այսօր Իսպանիայի սենատում տեղի կունենա հանրաքվե՝ կատալոնական շրջանում ուղղակի կառավարում մտցնելու հարցով:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Թվիթերում գրել է, որ Կատալոնիայում օրինականություն կհաստատվի, որի համար համբերություն է պետք։