Աշխարհ
© Sputnik / Илья Питалев

Իրանում զորավարժության ժամանակ ինքնաթիռ է կործանվել, օդաչուն զոհվել է

Ստանալ կարճ հղումը

Իրանի հարավում կործանվել է Սու-22 օդանավը, օդաչուն տեղում մահացել է։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Երկրի հարավում վթարի է ենթարկվել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) Սու-22 ինքնաթիռը։

Օդաչուն զոհվել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով IRC- ի հասարակայնության հետ կապերի բաժնին:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ֆարս նահանգում ռազմական զորավարժությունների ժամանակ, ժամը 08: 00-ի սահմաններում։