Աշխարհ
© CC BY-SA 4.0 / Ian P. Clifford / A portrait of George Avakian taken at 830 Broadway, New York City, May 2003 (cropped photo)

Մահացել է Ջորջ Ավագյանը` Լուի Արմսթրոնգի ու Մայլզ Դևիսի պրոդյուսերը

Ստանալ կարճ հղումը

Արդի երաժշտական ինդուստրիայի հիմնադիր Ջորջ Ավագյանը մահացել է Նյու Յորքում։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Մանհեթենում նոյեմբերի 22-ին վախճանվել է երաժշտական պրոդյուսեր Ջորջ Ավագյանը՝ արդի երաժշտական ինդուստրիայի հիմնադիրը: Նրա դուստրը` Անահիտ Ավագյանն այս տեղեկությունը հաստատել է The New York Times-ին։

Ավագյանը մահացել է իր տանը 98 տարեկան հասակում: Մահվան պատճառները դեռևս հայտնի չեն:

​Ավագյանը ծնվել է 1919 թվականին Ռուսաստանի Արմավիր քաղաքում հայկական ընտանիքում, որն ավելի ուշ արտագաղթել Է ԱՄՆ: Երիտասարդ տարիքում նա ծանոթացել Է ջազին է դրա տարածմամբ զբաղվել ամբողջ կյանքում: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զինվորական ծառայության մեջ Է եղել Ֆիլիպիններում:

Ավագյանի «ոսկեդարը» կամ ինչո՞ւ Արմսթրոնգը 10 դոլար տվեց հայ ինքնուսին

Իր գործունեության ընթացքում նա համագործակցել է Դյուկ Էլինգթոնի, Մայլզ Դևիսի, Սոննի Ռոլինզի, Դեյվ Բրուբեքի, Լուի Արմսթրոնգի և ջազի այլ երաժիշտների հետ: Columbia Records է Warner Bros. ընկերություններում նա հասել է երկարատև ձայնասկավառակների և ալբոմների տարածմանը՝ կենդանի կատարումներով: Նրա շնորհիվ ձայնասկավառակների հետ հնարավոր է դարձել ձեռք բերել նոտաների ներդիրներ:

Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների, այդ թվում՝ Եվրոպայի ջազի մրցանակի (Europe's jazz award) է Ոսկե Ջանգոյի (Django d'Or)։