ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը Սուրբ ծննդի տոնից առաջ հրապարկված լուսանկարում կանգնած են ձեռք-ձեռքի բռնած։
Տիկին Թրամփի պաշտոնական թվիթերյան էջում հրապարակված լուսանկարում ԱՄՆ-ի 71-ամյա նախագահն ու նրա 47-ամյա կինը տոնական հագուստով են` տոնական զարդարված սրահում կանգնած։
«Նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը շնորհավորում են բոլորի Սուրբ ծնունդը»,- գրված է լուսանկարի վերևում: