Աշխարհ
Sputnik via NewsTeam

Հրապարակվել է Դաղստանի Կիզլյար քաղաքում զոհվածների ցուցակը. նրանց մեջ է Նադեժդա Տերլիյանը

Ստանալ կարճ հղումը

Արդեն պարզվել է Դաղստանի ուղղափառ եկեղեցուկ հրաձգության պատճառով զոհվածների ու վիրավորների ինքնությունը:

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Դաղստանի Կիզլյար քաղաքի եկեղեցում հրաձգության պատճառով զոհվել են Նադեժդա Թերիլյանը, Իրինա Մելկոմովան, Լյուդմիլա Շչերբակովան, Վերա Մորգունովը և Լյուդմիլա Լեուդկինան, հաղորդում է Դաղստանի ՆԳՆ-ն:

Վիրավորում են ստացել Նադեժդա Կուշներևան, Նատալյա Պլետուխինան, Վերա Բլինիկովան, ինչպես նաև Ռոսգվարդիայի ծառայող Խիզրիե Սոլտանսաիդը և ոստիկանության սերժանտ Մահոմեդ Ռամազանովը:

Հիշեցնենք՝ Դաղստանի Կիզլյար քաղաքում հանցագործը կրակ է բացել մարդկանց վրա իրենց ազգային բարեկենդանի տոնակատարության ժամանակ։

Անհայտ անձը մտել է եկեղեցի բարեկենդանի տոնակատարության ժամանակ և կրակ բացել։

Որոշ տվյալներով՝ Կիզլյարում հարձակվողները երկուսն են եղել՝ տղամարդ և կին։ Տեղի բնակիչների խոսքերով՝ կնոջը հաջողվել է թաքնվել։ Հրաձգության հետևանքով 5 մարդ զոհվել է, ևս 5-ը՝ վիրավորում են ստացել: