Աշխարհ
© CC BY 2.0 / Chris Yarzab / Police Code 2

Մինչև մահը չբաժանի մեզ. հարսնացուին ձերբակալել են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար

Ստանալ կարճ հղումը

Ամեն ինչ կարող էր ավելի վատ վերջանալ, բայց կնոջ բախտը բերել է, և ոստիկանները ձերբակալել են նրան։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. ԱՄՆ–ում հարբած հարսնացուն ձերբակալվել է ոչ թափ վիճակում ավտոմեքենա վարելու համար, աղջիկը շտապում էր սեփական հարսանիքին մասնակցելու, հաղորդում է բրիտանական Mirror պարբերականը։

32–ամյա Էմբեր Յանգին հարսանեկան զգեստով ձերբակալել են Արիզոնայում, բայց որոշել են ազատ արձակել մինչև հարսանեկան արարողության ավարտը։

«Հնարավոր է, որ աղջիկը որոշել է հանգստացնել նյարդերը մինչև հարսանիքը, ուստի ալկոհոլային խմիչք է ընդունել», – նշված է հաղորդագրությունում։

Հարսնացուն ստիպված է եղել արյան անալիզ հանձնել և արդյունքում ավելի երկար ժամանակ է անցկացրել ոստիկանական բաժանմունքում։

Իրավապահ մարմինների աշխատակիցը պնդում է, որ Էմբերը չի ուշացել արարողությունից։ Ոստիկաններն աղջկա նկարը տեղադրել են համացանցում` գրելով. «Ոչ սթափ վիճակում մեքենա մի վարեք։ Մինչև մահը չբաժանի մեզ. պետք չէ նպաստել դրան»։