Աշխարհ
© AFP 2020 / Niall CARSON / POOL

Թերեզա Մեյին չեն հրավիրել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքին

Ստանալ կարճ հղումը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրավիրված չէ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքին։ Կենսինգթոն Պալատում չեն ցանկացել տեսնել բրիտանական քաղաքական գործիչներից և ոչ մեկին։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի անունը չկա արքայական հարսանիքի հրավիրյալների ցուցակում։ Այս մասին գրում են անգլիական ԶԼՄ–ները։

«Որոշվել է, որ միջազգային և բրիտանական քաղաքական առաջնորդների ներկայությունը պարտադիր չէ մեզ համար»,–ասել է Հարրին։

Independent աղբյուրի տվյալներով` այս հարսանիքը շատ ավելի համեստ է լինելու, քան Հարրիի մեծ եղբոր` արքայազն Ուիլյամսի և Քեյթ Միդլթոնի հարսանիքն էր, որը տեղի ունեցավ 2011թ.–ին, և որին հրավիրված էին մի շարք պաշտոնատար անձինքն։

Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքը կկայանա այս տարվա մայիսի 19–ին Սուրբ Գեորգի տաճարում։ Արարողությանը կմասնակցեմ զույգի բարեկամներն ու ընկերները, Եվրոպական արքայական ընտանիքների անդամները և այլ պաշտոնատար անձինք։ Արքայազն Հարրին և իր հարսնացուն՝ Մեգան Մարքլը,Վինձորյան պալատ` բուն հարսանեկան տոնին հրավիրել են 2640 մարդու։

Արքայազնն իր նշանադրության մասին հայտարարել է 2017թ.-ի նոյեմբերին։Հարսանիքից հետո արքայազն Հարրին և նրա կինը թագուհի Ելիզավետ 2–րդից նոր տիտղոս կստանան։

Ըստ թեմայի

Հայտնի է դարձել արքայազն Հարրիի ամուսնության օրը
Ինչպես է երկու տարեկան փոքրիկը գողանում արքայազն Հարրիի ադիբուդին
Արքայազն Չարլզը կգա՞ Արմեն Սարգսյանի երդմնակալությանը. պարզաբանում են նրա գրասենյակից