Աշխարհ
© Sputnik / Asatur Yesayants

Դավիթ Սանասարյանը ՀՔԾ բերման ենթարկվելուց հետո ձերբակալվել է

Ստանալ կարճ հղումը
«Իմ քայլը» բողոքի ակցիա

Դավիթ Սանասարյանի ձերբակալման հիմքերը դեռ չեն ներկայացվել։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Քաղաքացիական ակտիվիստ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմնակից Դավիթ Սանասարյանը ձերբակալվել է: Այս մասին իր ֆեյսբուքայն էջում գրել է Սանասարյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։

Դավիթ Սանասարյանը երեկ գիշերը ՀՔԾ բերման էր ենթարկվել, որից հետո ձերբակալվել է:

Հիշեցնենք,որ երեկ ՀՔԾ բերման էր ենթարկվել, այնուհետև ձերբակալվել նաև քաղաքագետ, ակտիվիստ Արմեն Գրիգորյանը։ Նրան կասկածում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելու համար։

Թե ինչ հիմքով է Դավիթ Սանասարյանը ձերբակալվել, դեռ հայտնի չէ։