Աշխարհ
© CC0 / Pixabay/ justalf / Melbourne city skyline

Ավստրալիայի Ռայդ քաղաքը սատարում է Արցախի անկախությանը

Ստանալ կարճ հղումը

Ավստրալիացիները կոչ են անում իրենց երկրի իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև՝ ի սատարում Արցախի Հանրապետության անկախության։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն` նշելով, որ բանաձևում քաղաքային խորհուրդը կոչ է արել կենտրոնական կառավարությանը՝ պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ամրապնդել Ավստրալիայի հարաբերություններն Արցախի ու արցախցիների հետ։

Արցախի ազատագրական շարժման 30-ամյակի առիթով ընդունված բանաձևում Ռայդի քաղաքային խորհուրդը նշում է, որ «ճանաչում է բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը», ընդգծում է Արցախի Հանրապետության շարունակական ջանքերը՝ ուղղված օրինական խորհրդարանական ընտրությունների միջոցով ազատ և ժողովրդավարական հասարակության կառուցմանն ու պատասխանատու կառավարության կազմավորմանը»։

Բանաձևում ընդգծվում է միջազգային հանրությունում Արցախի Հանրապետության ներգրավվածության անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային խնդիրների լուծմանը հասնելու և խաղաղություն ու կայունություն հաստատելու նպատակով։

Բանաձևի հեղինակները կարևորում են նաև Արցախի ժողովրդին մարդասիրական և տնտեսական աջակցության տրամադրումը, կոչ անում Ավստրալիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ամրապնդել Արցախի Հանրապետության հետ հարաբերությունները։

Ըստ թեմայի

Բալայան. «Արցախի հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել»
Ադրբեջանը պատրաստ է Արցախի հարցով բանակցություններին
Շաքարյանց. «Հեյդար Ալիևը չէր վախենում բանակցություններից Արցախի իշխանությունների հետ»