Աշխարհ
© AFP 2020 / OLIVIER MORIN

«Աստված իմ, դու իսկական հայուհի ես». Spice Girl–ի Մել Բին հայկական նկարներով շապիկ է կրում

Ստանալ կարճ հղումը

90-ականների երիտասարդության կուռք և «հայերի հարս» Մել Բին որոշել է իր ճակատագիրը վստահել սուրճի մրուրին։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Ոճաբան Հարի Մադաթյանի սիրեցյալը` բրիտանացի երգչուհի, կոմպոզիտոր, հաղորդավարուհի Մել Բին «իսկական հայուհի է» դարձել` նա գուշակություն արել սուրճի մրուրով։

Spice Girl խմբի երկրպագուները նրան իսկական հայ հարս են անվանել` հայկական թեմայով մի շարք լուսանկարներից հետո. աղջկան տեսել են Արարատի պատկերով շապիկ հագած, իսկ տեսանյութերից մեկում նա կատարում է հայտնի երգչուհի Սիրուշոյի երգը։

 

Նոր լուսանկարում Մել Բին պատկերված է, հավանաբար, Սուսաննա անունով հայուհու ընկերակցությամբ և զարմացած նայում է սուրճի բաժակին։

«Հիանալի երեկույթից հետո ժամանակն է ճակատագրիս մասին տեղեկանալ սուրճի մրուրով։ Շնորհակալություն, Սուս», – լուսանկարի տակ գրել է Մել Բին։

Երգչուհու երկրպագուները լուսանկարի տակ հիացական մեկնաբանություններ են գրել և հաճոյախոսություններ շռայլել նրա հասցեին։

«Աստված իմ, հիմա դու հաստատ իսկական հայուհի ես», – գրել է bocaxoari–ն։

 

90-ականների երիտասարդների կուռքը նաև հրավեր է ստացել այցելելու իր սիրելիի` Մադաթյանի հայրենիքը։

Հիշեցնենք, որ երգչուհին ռոմանտիկ հարաբերությունների մեջ է Բևերլի Հիլզում գտնվող գեղեցկության սրահներից մեկի սեփականատիրոջ, ազգությամբ հայ Հարի Մադաթյանի հետ։

Մել Բին երեք դուստր է դաստիարակում` 18-ամյա Ֆենիքսին, որին լույս աշխարհ է բերել առաջին ամուսնուց` պարող Ջիմի Գալզարից, 10-ամյա Էնջելին` դերասան Էդդի Մերֆիից և 6-ամյա Մեդիսոնին` Ստեֆանից։

ԶԼՄ–ների տվյալներով` Հարին ԵՊՀ–ի շրջանավարտ է։