Աշխարհ
© Sputnik / Сергей Гунеев

Ուկրաինայի նախագահը որոշել է` Հայաստանում Ուկրաինայի դեսպանը Պյոտրը Լիտվինն է

Ստանալ կարճ հղումը

Պետության ղեկավարը հունիսի 19-ին հրաման է ստորագրել Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Պյոտր Պորոշենկոյի հրամանով հունիսի 19-ին Պյոտր Միխայիլի Լիտվին Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել։

Հրամանը ստորագրվել է չորեքշաբթի։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Լիտվինը Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի բանակային 8-րդ կորպուսի հրամանատարն էր, մասնակցել է Դոնբասի մարտական գործողություններին։ Պյոտր Լիտվինի ավագ եղբայրը` Վլադիմիրը, 2008–2012 թվականներին Գերագույն Ռադայի խոսնակն էր։

Մյուս եղբայրը` Նիկոլայ Լիտվինը, ուկրաինական բանակի գեներալ է, 2003-2014 թթ. գլխավորում էր Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայությունը։

Լիտվինից առաջ Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանը Իվան Կուխտան էր։ Այնուհետև Հայաստանում ուկրաինական դեսպանի գործերով զբաղվում էր Դենիս Անտոնովը։

Ըստ թեմայի

Կիևն արգելափակում է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և ՌԻԱ Նովոստի-Ուկրաինայի կայքերը
«Կեղտոտ և գարշահոտ Օմելյանը». սկանդալ Ուկրաինայի հեռուստատեսության եթերում. տեսանյութ
Հայ երգչուհին` «Ուկրաինայի ձայնի» աստղ. Սրբուհի Սարգսյանի ասուլիսը