Աշխարհ
© AFP 2020 / Ye Aung THU

Թաիլանդում տարհանում են շաբաթներ շարունակ քարանձավում թակարդված 12 երեխաներին և մարզիչին

Ստանալ կարճ հղումը

Մասնագետների խոսքով՝ հիմա երեխաներին դուրս բերելու լավագույն ժամանակն է, քանի որ քարանձավի ներսում կուտակված ջրի զգալի մասը հաջողվել է դուրս քաշել:

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Թաիլանդում մեկնարկել է քարանձավային համալիրում մնացած պատանիների և նրանց մարզիչի փրկարարական աշխատանքները:

Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: Հիշեցնենք, որ հունիսի 23-ից երկրի հյուսիսում գտնվող Թհամ Լուանգ քարանձավային համալիրում թակարդված են 12 պատանի ֆուտբոլիստներ՝ իրենց մարզչի հետ միասին: 

13 ջրասուզորդներից ու 5 հմուտ ռազմական լողորդներից բաղկացած թիմը մտել է տեղատարափ անձրևների հետևանքով հեղեղված քարանձավ՝ նպատակ ունենալով հասնել դրա հեռավոր հատվածներում գտնվող 11-16 տարեկան երեխաներին:

Մասնագետների խոսքով՝ հիմա երեխաներին դուրս բերելու լավագույն ժամանակն է, քանի որ քարանձավի ներսում կուտակված ջրի զգալի մասը հաջողվել է դուրս քաշել, ինչը նշանակում է, որ ստորգետնյա համալիրի նեղ միջանցքներն ու անցուղիները տեղ-տեղ այլևս ջրի տակ չեն:

 

Ըստ թեմայի

Արգելափակվել են հեղեղված քարանձավում. Իլոն Մասկը պատրաստ է փրկել Թաիլանդի երեխաներին
Թաիլանդում 10–ամյա փղիկին փրկել են մահից
Հայաստանից մեկնող զբոսաշրջիկներին չեն վախեցնում Եգիպտոսում, Թաիլանդում և Թուրքիայում գրանցված պատահարներն ու ահաբեկչությունները