Աշխարհ
© REUTERS / Kyodo/via REUTERS

Ճապոնիայում սողանքների հետևանքով զոհերի թիվն աճում է

Ստանալ կարճ հղումը

Տեղատարափ անձրևները ծագող արևի երկրում սողանքների ու հեղեղումների պատճառ են դարձել։ Տասնյակ մարդիկ են մահացել, հազարավորներն առանց օթևանի են մնացել։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Սողանքների ու հեղեղումների պատճառով Ճապոնիայում մահացածների թիվը հասել է 76–ի։

Ինչպես հայտնում է The Guardian-ը, ևս 92–ն անհայտ կորած են համարվում։ Ուրբաթ՝ հուլիսի 6-ին, երկրի հարավ-արևմտյան տարածաշրջանում տեղատարափ անձրևներ սկսվեցին։

Մինչև կիրակի առավոտյան Գիֆու պրեֆեկտուրայում ավելի քան 1050 միլիմետր տեղում է եղել, Էխիմե պրեֆեկտուրայում՝ 1050 միլիմետր, Կիոտո՝ 465 միլիմետր, Հիրոսիմա՝ 442 միլիմետր, Հիոգո՝ 430։ Օկայամայում, որտեղ տները մինչև երկրորդ հարկ ու ավելի ջրի մեջ են հայտնվել, 310 միլիմետր տեղում է եղել։ Դա 2-3 անգամ գերազանցում է  ամսական միջին նորման։

Տեղատարափ անձրևի հետևանքով գոյացած սողանքների պատճառով մոտ  4,3 միլիոն քաղաքացի տարհանման վերաբերյալ հրահանգներ են ստացել։

Հիրոսիմա պրեֆեկտուրայում հորդացած գետը քանդել է երկաթուղային կամուրջը։ Օկայամա պրեֆեկտուրայում, որտեղ ջրի մակարդակը հասել էր երկրորդ հարկերին ու ավելի, մարդիկ տանիքների վրա օգնություն են խնդրում։

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտնել է, որ ժամանակը փրկարարների դեմ է աշխատում, զոհերի թիվը կարող է աճել։ Փրկարարական աշխատանքներին մասնակցում են ավելի քան 48 հազար մարդ։