Աշխարհ
© Photo : official site of the Prime minister of RA

Let’s do պաչիկ. Փաշինյանի առաջարկը Մակրոնի օգնականին. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնական հանդիպումներում ոչ այնքան պաշտոնական միջադեպ է տեղի ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Երեկ Բրյուսելում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ավարտին հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել։ Ֆրանսիացի պաշտոնյաների հետ շփումների ընթացքում Նիկոլ Փաշինյանը նրանցից մեկին առաջարկել է` « Let’s do պաչիկ»։

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է հանդիպումից հետո համացանցում տարածված տեսանյութն ու, ինչպես ինքն է գրում` «Let’s do պաչիկ»–ի պատմությունը։

Փաշինյանը նշում է, որ Ֆրանսիայի նախագահն իրեն ներկայացրել է իր թիմի հայազգի անդամին:

«Իմ հարցրին՝ հայերեն խոսու՞մ եք, Մակրոնի հայազգի աշխատակիցն ասաց՝ ոչ, միակ հայերեն բառը, որ գիտեմ՝ «պաչիկ»-ն է: Ես էլ ասացի. let’s do պաչիկ»,– գրում է Փաշինյանը։

Նշենք, որ Հայաստանի վարչապետի այս հումորին ներկաները բավական բուռն արձագանքեցին` ըստ արժանվույն գնահատելով այն։

Հիշեցնենք, որ հուլիսի 11-13-ը Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է։ Այնտեղ նա կհանդիպի ԵՄ կառույցների ղեկավարների հետ, Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։

Նախանշված է նաև վարչապետի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ: