Աշխարհ
© AFP 2020 / Yui Mok / POOL

Թագավորական ընտանիքը արհամարհել է Թրամփի այցը Վինձոր. Եղիսաբեթ II–ը բոլորի «տեղը հանել է»

Ստանալ կարճ հղումը

Եղիսաբեթ II–ի լոնդոնյան պալատականները նշել են, որ թագուհին առաջին անգամ է կարևոր արտասահմանյան հյուրերին առանց ուղեկցության դիմավորել։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Ուիլյամն ու Չարլզը հրաժարվել են ներկա գտնվել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II–ի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը։ Այս մասին գրում է Times պարբերականը։

Պարբերականի զրուցակիցը պարզաբանել է, որ սովորաբար այդպիսի հանդիպումներին թագուհին մենակ չի գնում, նրան միշտ «որևէ մեկն ուղեկցում» է։

Նշվում է, որ արքայազներ Չարլզն ու Ուիլյամը պարզապես հրաժարվել են ներկա գտնվել միջոցառմանը։ Ի դեպ, Չարլզ արքայազնը փոխարինել է իր հորը` արքայազն Ֆիլիպին, որը թոշակի է անցել ու այսուհետ ներկա չի գտնվում թագավորական պալատի միջոցառումներին։ Թեև պարբերականը նշում է, որ եթե արքայազնը ցանկանար ողջունել Թրամփին, թագուհու կողքին կլիներ։

Հիշեցնենք` Թրամփը Մեծ Բրիտանիա իր այցի ժամանակ ուշացել էր Եղիսաբեթ II–ի հետ թեյախմության հանդիպմանն ու անգլիական եկեղեցու առաջնորդին ճանապարհ չէր տվել։

Դոնալդ Թրամփը ԱՄՆ 13–րդ նախագահն է, որն անձամբ հանդիպել է Եղիսաբեթ II–ի հետ։ Սկսած Հարի Թրումենից դա արել են բոլոր ամերիկյան նախագահները`բացառությամբ Լինդոն Ջոնսոնի։

Ըստ թեմայի

Սովորության համաձայն ստուգում եմ` ինձ հետևում են, թե ոչ. հայկական հետախուզության թագուհին
«Դրահմից» մինչև «դրամ». ականջօղով արքան ու հայ թագուհին` հնագույն մետաղադրամների վրա
Բելգիայի թագավորն ու թագուհին պայթյուններից հետո շտապ լքել են Բրյուսելը
Եղիսաբեթ II թագուհին Բրիտանիայի ամենաերկար իշխող միապետն է