Աշխարհ
Italian Firefighters Press Office/Handout via REUTERS

Իտալիայի հյուսիսում տասնյակ մարդիկ են մահացել կամրջի փլուզման հետևանքով

Ստանալ կարճ հղումը

Իտալիայի հյուսիսում` Ջենովա քաղաքում, ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել։ Փլատակների տակ մարդիկ են մնացել։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Իտալիայի Ջենովա քաղաքում այսօր տասնյակ մարդիկ են մահացել ավտոմոբիլային կամրջի փլուզման հետևանքով։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Փլուզման հետևանքով ընկել են մի քանի ավտոմեքենաներ։ Փլատակների տակ կարող են մարդիկ լինել, դրանք ընկել են կամրջի տակ գտնվող շինությունների վրա։

«Մի քանի տուժածների արդեն հանել են փլատակների տակից», – ասվում է հրապարակման մեջ։

Դեպքի վայր են ժամանել փրկարարների ու կինոլոգների թիմեր։ 40 մարդ մասնակցում է փլատակների մաքրման աշխատանքին։ Երկու տուժածի հանել են ընկած ավտոմեքենայից։

Նախնական վարկածով` փլուզման պատճառը կոնստրուկցիաների կոտրվելն է։

Ըստ թեմայի

Հաղթանակի կամրջի տակ երիտասարդի դիակ են գտել
Կիևյան կամրջի տակ տղամարդու դիակ են գտել
«Լամբադա» կամրջի մոտ կնոջը կողոպտած երիտասարդը հայտնաբերվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էքստրեմալները բարձրացել են 125–մետրանոց կամրջի վրա