Աշխարհ
© Sputnik / Aram Nersesyan

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

Ստանալ կարճ հղումը

Տաջիկստանում այսօր տոնում են անկախության 27 ամյակը:

ԵՐԵՎԱՆ, 9 Սեպտեմբեր — Sputnik. ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Տաջիկստանի Անկախության օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են։

«Հարգելի պարոն նախագահ,

ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Համոզված եմ, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացումը, տնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում փոխշահավետ երկարաժամկետ ծրագրերի իրականացումը կնպաստեն հայ-տաջիկական հարաբերությունների հետագա զարգացմանը և գործընկերության մակարդակի բարձրացմանը»- նշված է ՀՀ վարչապետի ուղերձում:

Նիկոլ Փաշինյանը Էմոմալի Ռահմոնին մաղթել է քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Ըստ թեմայի

Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի՞ կմեկնեն Տաջիկստան
Տաջիկստանը որոշել է երևալ հայկական երկնքում
Ի՞նչ ակնկալիք ունենք Տաջիկստանի ներդրողներից
Հայերը Տաջիկստանում. դասագրքի ստեղծողներն ու Պամիրի ուսումնասիրողները