Աշխարհ
© Sputnik / Asatur Yesayants

Ո՞ր հիվանդությունից կհաջողվի խուսափել օրական երեք բաժակ սուրճ խմելու դեպքում

Ստանալ կարճ հղումը

Սուրճի հետազոտողները բացահայտել են, որ այդ խմիչքն օգտագործելու դեպքում 25 տոկոսով նվազում է երկրորդ տեսակի շաքարային դիաբետի վտանգը։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Սուրճի գիտական ինստիտուտի հետազոտողները (ISIC) բացահայտել են, որ այդ ըմպելիքի օգտագործումը նպաստում է ինսուլինից կախված շաքարային դիաբետի (2–րդ տեսակի շաքարախտ) վտանգի նվազեցմանը։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով EurekAlert!–ի կայքին։

Գիտնականներն ուսումնասիրել են 30 հետազոտության տվյալները, որոնց միջոցով վերլուծել են սուրճ օգտագործելու և երկրորդ տեսակի դիաբետի զարգացման միջև կապը 1 185 210 մարդու առողջության ցուցանիշների հիման վրա։

Մասնագետները բացահայտել են, որ օրական 3-4 բաժակ սուրճ օգտագործելը 25 տոկոսով նվազեցնում է 2–րդ տեսակի շաքարային դիաբետի վտանգը ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ։ Միաժամանակ, բարենպաստ ազդեցություն է ունենում նույնիսկ առանց կոֆեինի սուրճը։

Պրոֆեսոր Քյելդ Հերմանսենը, որն ուսումնասիրել է սուրճ օգտագործելու և երկրորդ տեսակի շաքարային դիաբետի փոխադարձ կապը, ենթադրել է, որ տվյալ գործընթացում կարող են լինել մի շարք գործոններ` ներառյալ հակաօքիդային և հակաբորբոքային ազդեցությունը։

Ըստ թեմայի

Սուրճի գողն էլ է գող. ժամանակակից գողության տեսանյութ
Սուրճի վրա «լողում են» Կորեայի երկու առաջնորդները. տեսանյութ
Գուշակություն` սուրճի մրուրով. Երևանի սուրճի և թեյի փառատոնը հմայել է ռուսաստանցիներին
Ամերիկյան հետախուզությունն Արցախի վերաբերյալ գուշակություն է անում սուրճի մրուրով