Աշխարհ
© Sputnik / Алексей Покровский

Հնագետները Եգիպտոսում ավելի քան 3 հազար տարի առաջ ապրած հղի կնոջ գերեզման են գտել

Ստանալ կարճ հղումը

Երիտասարդ կնոջը թաղել են հղիության վերջին ամսում։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Ամերիկա–իտալական հնագիտական առաքելությունը Եգիպտոսի Կոմ Օմբո քաղաքում հղի կնոջ գերեզման է գտել։ Գիտնականները ենթադրում են, որ նա ապրել է մեր թվարկությունից առաջ 1750 և 1550 թվականների արանքում։ Այս մասին հայտնում է Եգիպտոսի հին հուշարձաններով զբաղվող նախարարությունը։

Գերեզմանը հայտնաբերվել է այն գերեզմանատան հատվածում, որտեղ ավելի քան երեք հազար տարի առաջ թաղել են Եգիպտոս եկած քոչվորներին։ Կինը մահվան պահին մոտ 25 տարեկան է եղել։ Նրան թաղել են հղիության վերջին ամսում։

Ենթադրվում է, որ մահվան պատճառը եղել է կոնքոսկրերի վնասվածքի սխալ բուժումը։

Գերեզմանում հնագետները հայտնաբերել են զամբյուղներ, կավե տարաներ, նաև անմշակ մարգարիտ, ինչը, ըստ գիտնականների, վկայում է, որ կինը զարդեր է պատրաստել։

 

Ըստ թեմայի

Արքայական արյո՞ւն է հոսում ձեր երակներում. Աղձքի գտածոները ցնցել են հնագետներին
Չինաստանում հնագետները 120 մլն տարի առաջ ապրող դինոզավրերի հետքեր են հայտնաբերել
Մոսկվայի եզակի գտածոները. ինչ են գտել հնագետները Հայկական նրբանցքում. լուսանկարներ