Աշխարհ
© Sputnik / Dmitriy Pisarenko

«Խայտառակություն և հարգանքի բացակայություն». վեճ մեջլիսում հայկական գերեզմանատան պատճառով

Ստանալ կարճ հղումը

Նախկին նախարարը կարգադրել էր քանդել զուգարանները, սակայն դրանք մինչ օրս տեղում են։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի –Sputnik. Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը քննադտել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին հասարակական զուգարանի պատճառով, որը մինչ օրս գտնվում է Վանի նահանգի Արտամեդ քաղաքի հայկական գերեզմանատան պատմական տարածքում։ Այս մասին հայտնում է Turkishminute.com–ը։

«Պարոն նախարար, Արտամեդի հայկական գերեզմանատանը, Վանա լճի մերձակայքում, մինչ օրս զուգարանը կանգնած է։ Դա խայտառակություն է», –Թուրքիայի խորհրդարանում Զբոսաշրջության և մշակույթի նախարարության բյուջեի քննարկման ժամանակ ասել է Փայլանը։

Պատգամավորը հիշեցրել է Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախկին նախարարի` զուգարանը քանդելու մասին կարգադրությունը։ Փայլանի խոսքով, Արտամեդի ժամանակավոր ղեկավարը չի կատարել կարգադրությունը, և զուգարանը մինչ օրս չեն վերացրել։

«Դա հարգանքի բացակայություն է», – ընդգել է Փայլանը։

Հայազգի պատգամավորը հայտարարել է նաև, որ ներքին գործերի ներկայիս նախարար Սոյլուն իր գործողություններով մեծ վնաս է հասցնում Թուրքիայի միջազգային իմիջին։

Կարո Փայլանը Էրդողանի ռեժիմի հետևողական քննադատողներից մեկն է, այդ թվում նաև` Օսմանյան կայսրությունում իրականացրած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։

Ըստ թեմայի

Փայլանը կրկին Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր է
Հրանտ Դինքի որդուն Թուրքիայում չեն կարողացել ձերբակալել. տեսանյութ