Աշխարհ
© Sputnik / Иван Руднев

ԵԱՏՄ երկրների ղեկավարները կքննարկեն գազի ընդհանուր շուկա ձևավորելու հարցը

Ստանալ կարճ հղումը

Միջկառավարական խորհրդի քննարկման գլխավոր թեման կլինի ֆինանսների, նավթի ու գազի ընդհանուր շուկայի ստեղծումը։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարները Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ կքննարկեն ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորումը։

Ռուսաստանի վարչապետի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն խոսել է նիստի օրակարգի մասին և ասել, որ քննարկվելու են ֆինանսների, նավթի ու գազի ընդհանուր շուկաների ստեղծման, պատժամիջոցներից պաշտպանվելու, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ` Բելառուս, Հայաստան, Ղրղըզստան ու Ռուսաստան) էկոնոմիկայի թվայնացումն ու տարբեր ոլորտների զարգացման հարցերը։

Նաև քննարկվելու են ալկոհոլի ու ծխախոտի ակցիզներ ներդնելու հարկային քաղաքականության սկզբունքների ու միությունում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին համաձայնագրերի նախագծերը։

Ըստ թեմայի

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են «կարգավորել» գազի սակագինը
Արզումանյան. «Եթե իջնի գազի սակագինը, դրան կհետևի նաև էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը»
Ինչու՞ չի նվազում գազի սակագինը. Sputnik-ի հյուրը Էդվարդ Արզումանյանն է
Իրանական գազի էժան առաջարկ չի եղել. Բաղրամյան