Աշխարհ
© Sputnik / Алексей Витвицкий

Ալբանիայի վարչապետը հրապարակավ հայհոյել է ԵՄ–ին Կոսովոյի պատճառով

Ստանալ կարճ հղումը

Առավել նուրբ ձևակերպմամբ Ռամայի հայհոյանքը կարելի է թարգմանել որպես «գրողը տանի»։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հանրային ուղերձի ժամանակ անգլերենով հայհոյել է՝ խոսելով Եվրամիության, Սերբիայի և ինքնահռչակ Կոսովոյի մասին։

Ռաման ասել է. «WTF?»:

Ռաման հայհոյել է Կոսովոյի Պեչ քաղաքում Ալբանիայի և Կոսովոյի կառավարությունների հանդիպմանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ռաման քննադատել է ԵՄ-ին, որը, նրա կարծիքով, ճնշում է գործադրում Կոսովոյի ալբանացիների վրա, որպեսզի «Կոսովոյի Հանրապետություն» արտահայտությունը հանվի ուղերձից, երբ Պրիշտինան մասնակցում է Սերբիայի հետ համաձայնության գալու բանակցություններին։

«Կոսովոն լիարժեք պետություն է, սակայն նրա հետ երկխոսությունը միշտ չէ, որ հստակ է և անկեղծ»,- ասել է Ռաման։

Ըստ թեմայի

Հնարավորինս կաջակցենք Հայաստանին արտահերթ ընտրությունների հարցում. ԵՄ դեսպան
Մկրտչյան. «ՄԻԵԴ Բարձր դատարանների ցանցը տեղեկատվության արագ ստացման աղբյուր է»
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի եզրափակիչ հայտարարությունն ընդունվել է