Աշխարհ
© Sputnik / Валерий Мельников

ԱՄՆ-ն Աֆղանստանի իշխանության հետ պայմանավորվել է զորքերը հանելու մասին

Ստանալ կարճ հղումը

Ամերիկացիները կկրճատեն Աֆղանստանում իրենց զորքերի քանակը մինչև 13 հազար զինվորական, բայց այնտեղ մեծ հետախուզական վարչություն կթողնեն։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ-ն ու «Թալիբան» շարժումը պայմանավորվածություն են ձեռք բերել Աֆղանստանից օտար զորքերը հանելու ժամկետների մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պայմանավորվածության մասին պակիստանյան Dawn թերթին հայտնել է «Թալիբանի» ներկայացուցիչ Սուխեյլ Շահինը։

Նա ասել է, որ զորքերը հանելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այժմ բանակցություններ է տարվում պայմանավորվածությունը կյանքի կոչելու մեխանիզմների մասին։ Բանակցությունների ավարտին պարզ կլինեն վերջնական ժամկետները։

Սուրգուտ–Մոսկվա ինքնաթիռի ուղևորն առևանգել է օդանավն ու պահանջել է ուղղվել Աֆղանստան
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ իր նպատակն է կրճատել Աֆղանստանում զորքի քանակն ու հասցնել այն 13 հազարից էլ քիչ մարդու։ Բացի այդ, ամերիկացիները պատրաստվում են այդ երկրում մեծ հետախուզական վարչություն պահել։

Ըստ թեմայի

Աֆղանստանում պայթյուններ են որոտացել. զոհերի թվում երեխաներ կան
Հայաստանը մեծ ներդրում ունի Աֆղանստանի անվտանգության գործում. Ապատուրայ
Հայաստանը խաղաղապահներ է ուղարկել Աֆղանստան