Աշխարհ
© CC0 / Con Karampelas

Facebook-ն արգելափակել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի նախագիծը Արկտիկայի մասին

Ստանալ կարճ հղումը

Դա գործակալության տեղեկատվական կայքերի անհիմն արգելափակման առաջին դեպքը չէ։ Այս տարվա հունվարին սոցիալական ցանցն արգելափակել է Sputnik–ի և աշխատողների էջերը։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Facebook–ը հեռացրել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի կայքերից մեկի` Arctic.ru–ի անգլալեզու էջը։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Arctic.ru–ի էջի արգելափակումը համապատասխանում է խոսքի ազատություն հասկացության արևմտյան ընկալմանը. այն կա, բայց բոլորի համար չէ, իսկ ռուսական կայքերի համար ընդհանրապես գոյություն չունի։ Սկզբից Facebook–ն արգելափակել է մեր լրագրողների էջերը, հիմա հասել է բնությանը և սպիտակ արջերին։ Մենք բոլորս հասկանում ենք` ռազմավարական հակառակորդ և այլն։ Բայց դադարեք ամբողջ աշխարհին սովորեցնել ձեր «ժողովրդավարական» արժեքները։ Եվ կոչեք իրերն իրենց անուններով։ Տվյալ դեպքում` գրաքննությունը», – նշել են «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի մամուլի ծառայությունից։

Դա գործակալության տեղեկատվական կայքերի անհիմն արգելափակման առաջին դեպքը չէ։ Այս տարվա հունվարին սոցիալական ցանցն արգելափակել է Sputnik–ի և աշխատողների էջերը։ Անցած շաբաթ սոցիալական ցանցն առանց բացատրության արգելափակել է RT նախագծի էջը ռուսական խոհանոցի բաղադրատոմսերի մասին։ Իսկ հիմա էլ` «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի արկտիկական նախագիծը։

Մարգարիտա Սիմոնյանի Facebook–յան էջն արգելափակել են

Ինչպես նշել են գործակալության մամուլի ծառայությունից, Facebook–ն արգելափակման պատճառների մասին ոչ մի հարցման չի պատասխանել։

Խաղի նոր կանոններ. ինչպե՞ս գոյատևի ԶԼՄ–ն ֆեյքերի դարաշրջանում

Arctic.ru–ն «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հատուկ նախագիծն է, որը մեկնարկել է 2015թ–ի օգոստոսի 1–ին Ռուսական աշխարհագրական միության աջակցությամբ։ Arctic.ru–ն լուսաբանում է Հյուսիսային ծովային ճանապարհի ենթակառուցվածքները և բնական պաշարների, բնապահպանության, զբոսաշրջության և արկտիկական շրջանում հանգստի խնդիրները։

Ըստ թեմայի

Facebook-ի ծուղակն ու տրաֆիկը. հայկական ԶԼՄ–ների ղեկավարները հանդիպեցին ռուս փորձագետի հետ
Լրագրողներ, որոնք զոհվել կամ դատապարտվել են ազատ խոսքի համար. մամուլի ազատության օրն է
«Որոշել են բացառություն անել»․ Youtube-ը հրաժարվել է «ոսկե կոճակ» տալ ռուսալեզու RT-ին
«Այ քեզ ուրախություն». Մարգարիտա Սիմոնյանի Facebook–ի էջը սխալմամբ է արգելափակվել