Աշխարհ
© Photo : Facebook / KANTSASAR

Կամիշլի քաղաքում պայթյունի հետևանքով տուժածների թվում հայեր կա՞ն

Ստանալ կարճ հղումը

Մեքենայի վրա ամրացված պայթուցիկ սարքը գործի է դրվել Կամիշլիի հեռահաղորդակցական կենտրոնից ոչ հեռու։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Սիրիայի Կամիշլի քաղաքում պայթյունի ժամանակ հայեր չեն տուժել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց քաղաքի հայկական եկեղեցու խոսնակ, Հակոբ սարկավագ Պարսումյանը։

Ավելի վաղ Sana սիրիական պետական տեղեկատվական գործակալությունը հաղորդել է, որ Կամիշլիի հեռահաղորդակցական կենտրոնից ոչ հեռու գործի է դրվել բեռնատարի վրա ամրացված պայթուցիկ սարք, որի հետևանքով վիրավորվել է մի քանի քաղաքացի, նյութական վնաս է հասցվել անցնող մեքենաներին։

«Մեզ համար դժվար իրավիճակում հայերը կանգնեցին մեր կողքին». Հալեպի զինվորական հոսպիտալի պետ

Պարսումյանի խոսքով` պայթյունի հետևանքով տուժածների վերաբերյալ ստույգ թիվ հայտնի չէ։ Վարկածներ չկան, թե ով կարող է կանգնած լինել պայթյունի հետևում։

Նշեք, որ Սիրիայի հյուսիս–արևելքում բնակվում է մոտ 3000 հայ, նրանց զգալի մասն ապրում է Կամիշլի քաղաքում։

Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 22–ին, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի քան 6 ժամ տևած բանակցություններից հետո 10 կետից կազմված հուշագիր են ստորագրել։ Դրանում, մասնավորապես, ասվում է, որ հոկտեմբերի 23–ին ժամը 12–ին Ռուսաստանի ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանային ծառայության ստորաբաժանումները կտեղակայվեն թուրք - սիրիական սահմանի սիրիական հատվածում՝ Թուրքիայի հռչակած անվտանգության գոտուց դուրս:

Թուրքամետ գրոհայինները բռնազավթում են հայերի ու ասորիների տները. լուսանկարներ

Քրդերը ստանում են լրացուցիչ 150 ժամ՝ Սիրիայի սահմանամերձ շրջանները լքելու համար․ նրանք տեղափոխվում են ավելի խորը՝ թուրքական սահմանից հեռու: Քրդական ուժերին սահմանից շուրջ 30 կիլոմետր հեռացնելուց հետո Ռուսաստանը և Թուրքիան համատեղ կվերահսկեն սահմանը 10 կիլոմետր խորության վրա՝  դեպի արևելք և նույնքան դեպի արևմուտք:

Ըստ թեմայի

Պետք է զգույշ լինել. Սիրիայի «Հայկական գումարտակի» մասին լուրերն ունեն քարոզչական նպատակ
Սիրիան պետք է ազատագրվի օտար ռազմական ներկայությունից. ավարտվեց Պուտին-Էրդողան հանդիպումը
Սիրիայի հայկական եկեղեցին` թուրք–քրդական կռվախնձոր. թուրքական ԶԼՄ–ները դավեր են նյութում
Թուրքիան հայտարարել է Սիրիայում «Խաղաղության աղբյուր» գործողությունը դադարեցնելու մասին