Աշխարհ
© Sputnik / Сергей Пятаков

Կարելիայում արջը հարձակվել է վարժեցնողի վրա. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը

Կրկեսի ներկայացուցիչն ասել է, որ արջի ագրեսիվության պատճառ կարող էին դառնալ տեսախցիկների լույսերը։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանում` Կարելիայի Հանրապետության Օլոնեց քաղաքում ելույթի ժամանակ արջը հարձակվել է վարժեցնողի վրա։ Տեսանյութը հրապարակվել է «Վկոնտակտե» սոցիալական ցանցում։

Արջը վերադարձել է, եղջերուն կգա, իսկ վարազը վերացել է. ամենավտանգավորը մարդն է. տեսանյութ

Կադրերում երևում է, որ արջը ելույթ է ունենում և հանկարծ հարձակվում է կողքին կանգնած վարժեցնողի վրա։ Կրկեսի մյուս աշխատակիցը սկսում հարվածել կենդանուն, բայց արջն ուշադրություն չի դարձնում։ Դրանից հետո տղամարդը գործի է դնում էլեկտրական սարքը։

Լեհ զբոսաշրջիկի վրա հարձակված արջի վարքը կուսումնասիրվի թաքնված տեսախցիկներով

«Անշլագ» կրկես–շապիտոյի ներկայացուցիչ Լյուդմիլա Միսնիկը մեկնաբանել է միջադեպը և ասել, որ արջի ագրեսիվության պատճառ կարող էին դառնալ տեսախցիկների լույսերը։

ՔԿ–ից էլ հայտնել են, որ ելույթի ժամանակ բեմահարթակը որևէ բանով արգելափակված չի եղել, հանդիսատեսը պաշտպանված չի եղել։

Վայոց Ձորում արջն ընկել է «թակարդը». օգնության են հասել փրկարարները. տեսանյութ

Ըստ թեմայի

Տուվայում տղամարդը կծել է իր վրա հարձակված արջի լեզուն
Արագած լեռան վրա արջի հարձակման զոհ դարձած երիտասարդը 33 տարեկան էր. նոր մանրամասներ
Մարդամոտ քոթոթը. 6 ամսական գորշ արջին տեղափոխել են Երևանի Կենդանաբանական այգի