Աշխարհ
© Sputnik / Алексей Куденко

«Սերն օդի մեջ է». Խաչանովի սիրո խոստովանությունն ու հետևորդների արձագանքները. լուսանկար

Ստանալ կարճ հղումը

Հայազգի հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովը կնոջը հրապարակային խոստովանել է, որ գնալով ավելի ու ավելի շատ է սիրում նրան։

ԵՐԵՎԱՆ, 15  փետրվարի - Sputnik. Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը քնքշորեն շնորհավորել է կնոջը՝ Վերոնիկա Շլյաևային սիրահարների օրվա կապակցությամբ:

«Սերն օդի մեջ է։ Ես  քեզ ավելի ու ավելի եմ սիրում այն օրվանից սկսած»,-գրել է թենիսիստը` instagram–ի իր էջում հրապարակած լուսանկարին կից։

Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում Խաչանովի լուսանկարը տասնյակ հազարավոր «լայքեր» է հավաքել, և նրա բաժանորդները բազմաթիվ մեկնաբանություններ են թողել։ ««Երջանկություն ձեզ», «շքեղ զույգ», «Շատ հաճելի եք», «Հաճելի է տեսնել ձեր զույգին: Եղեք համբերատար, մեծացրեք ձեր որդուն», «Իմ ամենասիրելի զույգը», «Կեցցեք դուք. հաճելի է հիանալ ձեզանով», «Ձեր կնոջ բախտը շատ է բերել, դա ախր հրաշք է»»,–գրել են նրանք։

Ես երջանիկ մարդ եմ, և թենիսն այստեղ կապ չունի. Խաչանովը` 19 տարեկանում ամուսնանալու մասին

Հիշեցնենք` Խաչանովը Վերոնիկա Շլյաևայի հետ ամուսնացել է 2016-ի ապրիլին, երբ ընդամենը 19 տարեկան էր: Իսկ անցյալ տարվա սեպտեմբերին զույգը որդի ունեցավ: Թենիսիստը բազմիցս  հայտարարել է, որ իրեն համարում է աշխարհի ամենաերջանիկ մարդը, և այդ զգացողությունը նրան ներշնչում է իր կինը:

Խաչանովի կամային հաղթանակը. մարզասերները հոտնկայս ծափահարել են հայ մարզիկին

Ըստ թեմայի

Լույս աշխարհ է եկել Կարեն Խաչանովի առաջնեկը. թենիսիստը լուսանկար է հրապարակել
Կարեն Խաչանով․ «Երբ խաղում եմ ԱՄՆ-ում, տրիբունաներում միշտ տեսնում եմ հայկական դրոշները»
«Միշտ ատել եմ թենիսը»․ Անդրե Աղասիի գիրքը հրատարակվել է հայերեն տարբերակով