Աշխարհ
© Sputnik / Максим Богодвид

Brent տեսակի նավթի գինը 1999 թվականից հետո առաջին անգամ իջել է 16 դոլարից

Ստանալ կարճ հղումը

Չնայած ՕՊԵԿ+ գործարքին, աշխարհում նավթի գները շարունակում են ընկնել՝ հասնելով ռեկորդային ցուցանիշների։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik․ ՌԻԱ Նովոստին գրում է, որ աշխարհում նավթի գներն ընկնում են 3-12%-ով․ ապրիլի 22-ի առավոտյան Brent տեսակի նավթի գինը հասել է 1999թ-ի դեկտեմբերից հետո ամենացածր նիշին՝ մեկ բարելի դիմաց մոտ 16 դոլարի։

Երևանի ժամանակով 08։34-ի դրությամբ՝ հյուսիսծովյան նավթային խառնուրդի գինը նվազել է մինչև 16,85 դոլար, այսինքն՝ 12%-ով, իսկ ավելի վաղ՝ բարելի համար մինչև 15,99 դոլար։ WTI-ի գներն ընկել են մինչև 11,19 դոլար՝ 3,54%-ով։

Կորոնավիրուսի համավարակը նավթի գների ռեկորդային անկման պատճառ է դարձել, քանի որ նվազել է հումքի պահանջարկը։

ՕՊԵԿ+ համաձայնության ձգձգումը նույնպես բացասական է անդրադարձել շուկայի վրա։

Գործարքը կնքվեց միայն ապրիլի կեսերին։ Դա օգնեց ժամանակավորապես կայունացնել շուկայի վիճակը, բայց հետո գները նորից ընկան։

Հայաստանի բենզինն աշխարհի նավթի հետ կապ չունի՞. ինչու գնանկումն այստեղ չի հասնում

Ըստ թեմայի

Քթոյան. «Տեղի է ունենում նավթի համաշխարհային շուկայի վերաձևում»
Նավթի գնի անկումն ու 3 խոշոր խաղացողները. ո՞ւմ համար է այս իրավիճակն ամենավտանգավորը
ԱՄՆ-ում դատում են հայ նավթային մագնատի․ նա մեղադրվում է կես միլիարդ դոլար «ուտելու» մեջ
Նավթային պատերազմ. Վաշինգտոնը խախտել է գլխավոր արգելքը