Աշխարհ
© Sputnik / Aram Nersesyan

Ալեքսիս Օհանյանի հպարտությունը․ ամերիկահայ միլիոնատերն աշխատասենյակում հայկական գորգ ունի

Ստանալ կարճ հղումը

Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանն իր բաժանորդներին նոր հրապարակում է ներկայացրել՝ հիշեցնելով իր պատմական հայրենիքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը իր աշխատասենյակը զարդարել է ձեռագործ հայկական գորգով։ Նա աշխատասենյակի գորգի լուսանկարը հրապարակել է Instagram-ի իր էջում։  

Ալեքսիս Օհանյանը հայկական կոնյակ է պահում կարանտինի ավարտի համար. երկար կենաց է ասելու

«Մեծ արվեստը հավերժ է։ Այնպես եմ զարդարել աշխատանքային տարածքս, որ ամեն ինչ հիշեցնի այն անձնազոհության մասին, որն անհրաժեշտ է մշակութային ժառանգություն ստեղծելու համար», - գրել է Օհանյանը։

Նա հայտնել է, որ աշխատասենյակում ավանդական ձեռագործ հայկական գորգ է փռել։

Բաժանորդներին հիացրել են հրապարակումը։ Օգտատերերից մեկը գրել է, որ գորգը իդեալական է SOAD ռոք-խմբի երգերի ներքո պարելու համար։ Օհանյանը պատասխանել է, որ այդպես է անցնում իր ընկերոջ՝ այդ խմբի մենակատար Սերժ Թանկյանի օրը։

Ալեքսիս Օհանյանը վերջին 10 տարվա ձեռքբերումների թվին է դասել նաև հայաստանյան այցը

Ամերիկահայ բիզնեսմենը երկու անգամ պատմական հայրենիք է այցելել։ Նա պարբերաբար լուսանկարներ է հրապարակում Հայաստանից ու երկրի մասին գրառումներ ու հրապարակումներ է անում։

Ավելի վաղ Օհանյանը խոստովանել էր, որ պատմական հայրենիք կատարած իր առաջին այցը շրջադարձային դարձավ իր համար։

Ըստ թեմայի

«Խնդիր չկա, Նիկոլ Փաշինյան». Ալեքսիս Օհանյանը միացավ չելենջին
«Բոլորդ մեր հերոսներն եք». Ալեքսիս Օհանյանը հուզիչ գրառում է արել բժիշկների մասին
«Աշխարհն իմաստավորվել է նրա համար»․ ինչպես է Ալեքսիս Օհանյանը զարմացրել փոքրիկ Օլիմպիային