Աշխարհ
© AP Photo / Damian Dovarganes

ԱՄՆ բնակչին 1 միլիոն դոլարի հաշիվ են ներկայացրել կորոնավիրուսից բուժվելու համար

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում

Ֆլորը 62 օր անցկացրել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, մի քանի շաբաթ էլ արհեստական կոմայի մեջ է եղել։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ի բնակիչ Մայքլ Ֆլորին 1 մլն դոլարի հաշիվ են ներկայացրել կորոնավիրուսի դեմ բուժվելու համար։ Այս մասին հայտնում է The Time–ը։

COVID-19–ից բուժվելու համար 70-ամյա ամերիկացուն ներկայացրած հաշիվը 181 էջից է բաղկացած։

Ֆլորը 62 օր անցկացրել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, մի քանի շաբաթ էլ արհեստական կոմայի մեջ է եղել։

Նրա խոսքով` իր պալատն արժեր օրական մոտ 9700 դոլար։ Մայքլ Ֆլորը պատմել է նաև, որ իրեն ներկայացված հաշիվը կարող է ավելանալ, քանի որ դրանում ներառված չեն բուժսպասարկման, դիալիզի և իրեն բուժող բժիշկների գումարները։

Միևնույն ժամանակ տարեց ամերիկացին պատմել է, որ ծախսերի մեծ մասը փոխհատուցելու է իր ապահովագրության հաշվին։

Մահվան ևս 10 դեպք. կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 65 տարեկան կին է

Ըստ թեմայի

Մեկ օրում` 425 նոր դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 17489–ի
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հատել է 7,8 միլիոնի սահմանը
Կորոնավիրուսից մահացության միջին տարիքի անկում կա. Թորոսյան
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 8 միլիոնին․ նոր տվյալներ