Աշխարհ
© Photo : Facebook / Марічка Падалко

Այ քեզ անակնկալ պատմություն․ ուկրաինացի հաղորդավարուհին եթերում կորցրել է ատամը. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը

Զվարճալի դեպք է տեղի ունեցել ուկրաինական «1+1» հեռուստաալիքի հաղորդավարուհի Մարիչկա Պադալկոյի հետ։ Ուղիղ եթերում նրա առջևի ատամներից մեկն ընկել է։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Ուկրաինացի հեռուստահաղորդավարուհի Մարիչկա Պադալկոյի ատամն անսպասելի ընկել է հենց ուղիղ եթերի ժամանակ։ «1+1» հեռուստաալիքի հաղորդավարուհին շփոթվել է, բայց արժանապատվորեն է դուրս եկել իրավիճակից։

«Դուք հայի վաստակ եք, ռուսի թոռ... կարող եք չքվել, այս երկրից». թուրք հաղորդավարը` եթերից

Տեսախցիկի առջև նստած` նա հեռուստադիտողին պատմում էր երկրում կորոնավիրուսային իրավիճակի մասին։ Ինչ-որ պահի նա ձեռքը տարավ դեմքին և, ինչպես թվաց, թեթևակի դիպավ շուրթերին։ Մի վայրկյան լռությունից հետո Մարիչկան շարունակեց խոսել։

Սակայն հետո արդեն երևաց, որ լրագրողուհու առջևի վերին ատամներից մեկը պակասում է։ Չնայած տհաճ միջադեպին՝ հաղորդավարուհին չընդհատեց խոսքը և շարունակեց աշխատել։ Հեռուստադիտողները գնահատել են հաղորդավարուհու զսպվածությունը և անգամ կատակել են․ «Երևի եթերից մի քիչ առաջ էր թռել, պետք է սուպեր սոսինձով ամրացնել», «եթե ատամի «կորոնկան» է, ոչ մի սարսափելի բան չկա»։

«Քոռանավիրուսը». արցախցի հաղորդավարուհին «հանգստի է ուղարկել» Կանդելակիին ու Էմինեմին

Ըստ թեմայի

Առաջին արհեստական կին հաղորդավարն արդեն պատրաստ է եթերի. տեսանյութ
«Ներեցեք, բալիկս է». հաղորդավարուհու որդին հայտնվել է ուղիղ եթերում
Պուտինին վիրավորած սկանդալային հաղորդավարին հեռացրել են «Ռուսթավի–2» հեռուստաալիքից