Աշխարհ
© CC BY 2.0 / daly3d abd / Turkish actors Songül Öden 2009

Թուրքական սերիալի ճանաչված դերասանուհին ամուսնացել է հայ գործարարի հետ

Ստանալ կարճ հղումը

Զույգի պսակադրության արարողությունն անցկացվել է շատ համեստ՝ Պեշիկթաշի քաղաքապետարանի ամուսնությունների գրանցման բաժնում:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Թուրքական «Գիումիուշ» հեռուստասերիալի աստղ, հայտնի դերասանուհի, Սոնգյուլ Յոդենն ամուսնացել է Թուրքիայում ծնված և այնտեղ բնակվող հայի՝ Արման Պճաքչյանի (Արման Պճաքչի) հետ: Գրում է թուրքական մամուլը, հայտնելով, որ երջանիկ զույգը չորս տարի ընկերություն անելուց հետո ամուսնացել է՝ կազմելով գեղեցիկ ընտանիք:

Պսակադրության արարողությունն անցկացվել է շատ համեստ՝ Պեշիկթաշի քաղաքապետարանի ամուսնությունների գրանցման բաժնում:

Արման Պճաքչյանը գործարար է, նա աշխարհահռչակ հայ ոսկերիչ Սևան Պճաքչի զարմիկն է, որի հետ էլ միասին աշխատում են։
Արման Պճաքչյանի հայրը Ստամբուլի հայ հոգևորականներից է՝ Տ. Զավեն քահանա Պչաքճյանը:

Նշենք, որ հարսնացուն`Սոնգյուլ Յոդենը, 41 տարեկան է, թուրքական և արաբական հեռուստակայաններով 2005-ից 2007 թվականներին ցուցադրված «Գիումիուշ» հեռուստասերիալից հետո նրան անվանել են «Արևելյան երազների թագուհի»:

Նա արմատներով զազա է:

Հայտնի են տարվա լավագույն դերասանն ու դերասանուհին. կայացել է «Օսկար» մրցանակաբաշխությունը

Ըստ թեմայի

Դերասանուհի Եկատերինա Մորգունովան՝ հայ մոր և Երևանի հանդեպ սիրո մասին
Դերասանուհի Անի Երանյանը չի դադարում զարմանալ մարդկանց «կծու» խոսքերից
Մադամ Գրիցացուևա, Բունշի կին. դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայայի հայտնի դերերը