Աշխարհ
© Sputnik / Михаил Алаеддин

Ինտերպոլը փորձագետներ կուղարկի Լիբանան՝ Բեյրութի պայթյունը հետաքննելու համար

Ստանալ կարճ հղումը
Պայթյուն Բեյրութում

Լիբանանում արդեն ակտիվորեն հետաքննում են Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառներն ու հանգամանքները։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Ինտերպոլը որոշել է փորձագետների խումբ ուղարկել Բեյրութ՝ տեղի ունեցած պայթյունի հետաքննության համար։ ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ինտերպոլի հաղորդած տեղեկություններին, հայտնում է, որ փորձագետների խումբը մեկնում է Լիբանանի իշխանություններին խնդրանքով։

Պատվիրակության կազմում կընդգրկվեն աղետների զոհերի նույնականացման մասնագետներ. նրանք տեղում օգնություն կցուցաբերեն։

«Ինտերպոլի՝ նման աջակցության փորձը կարող է զգալիորեն օգնել տեղի իշխանություններին, և մենք կշարունակենք այնպիսի օգնություն ցուցաբերել, որի համար կդիմի Լիբանանը»,- նշել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը։

Իր հերթին Լիբանանի ԱԳ նախարար Շարբել Վահբեն հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատասխանատուներին կորոշի ռազմական տրիբունալը, որն արդեն համապատասխան հետաքննություն է անցկացնում:

Բեյրութի պայթյունի հետևանքով մոտ 300 վիրավոր հայ կա

Նախարարի խոսքով՝ հետաքննության արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա օրերին։

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն էր որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով ավելի քան 150 մարդ է մահացել, տուժածների թիվը հասել է 5 հազարի: Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2750 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

Աղետալի պայթյունի զոհ է դարձել 13 հայ, մոտ 300 էլ վիրավոր են։

Ըստ թեմայի

Բեյրութի պայթյունից 13 հայ է մահացել, հայտնի է 11–ի ինքնությունը
Երևանը հումանիտար օգնություն կուղարկի Բեյրութ. հայտնի է` երբ կմեկնի 1–ին ինքնաթիռը
ՀՀ կառավարությունը պատրաստ է վերականգնել Բեյրութում ավերված շինություններից մի քանիսը
Ջորջ և Ամալ Քլունիները 100 հազար դոլար կհատկացնեն Բեյրութի բնակիչներին