Աշխարհ
© Photo : M. Tarakdjian artworks / Facebook / Armenian National Committee of Canada

Մոնրեալում բացվել է Կոմիտաս վարդապետի արձանը

Ստանալ կարճ հղումը

Կանադայում բացված Կոմիտասի արձանի հեղինակը կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարաքչյանն է։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղադրվել է Կոմիտաս վարդապետի արձանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Հայ դատի Կանադային հանձնախումբը Facebook սոցցանցի իր էջում։

«Կանադայում տեղի ունեցավ ֆոլկ երաժշտության հոր` Կոմիտասի արձանի բացումը։ Շնորհակալություն Կոմիտասին հազարավոր երգեր փրկելու համար»,–նշված է գրառման մեջ։

Արձանի հեղինակը Մկրտիչ Տարաքչյանն է։

Նշենք, որ Տարաքչյանը կանադահայ քանդակագործ և բժիշկ է։ Նա քանդակել է Չարենցի, Վիլյամ Սարոյանի, Արշիլ Գորկու և այլ մեծերի արձանները։ Չարենցի արձանը տարիներ առաջ նա նվիրել էր Երևանում գտնվում Չարենցի տուն–թանգարանին։

Ըստ թեմայի

«Միայն արյան հոտը կարող է ձեզ սթափեցնել». մեկ դար անց թուրքի նամակը Կոմիտասին
Վանդալիզմ. Փարիզում պղծել են Հայոց ցեղասպանության խորհրդանիշ Կոմիտասի հուշարձանը
Կոմիտասի արձանի պղծումը ժխտողականության դրսևորում է. Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն