Աշխարհ
© CC0 / Halyna Feshchak / Tartlets with Red Caviar, Red Fish and Greens

Եթե ուզում եք գեղեցիկ կազմվածք ունենալ, հրաժարվեք այս մթերքներից

Ստանալ կարճ հղումը

Եթե պարբերաբար սպորտով եք զբաղվում և հետևում եք ձեր քաշին, ապա սնունդը ևս պետք է զգուշությամբ ընտրեք։ Իսկ թե ո՞ր սննդամթերքներն են համարվում սլացիկ կազմվածքի թշնամին՝ կարդացեք ստորև։

Կազմվածքի թշնամի համարվող մթերքները շատ են: Վատն այն է, որ դրանցից շատերը հենց մեր սիրելի ուտելիքներն են։ Բայց շատ բան կախված է այդպիսի կերակուրների օգտագործման հաճախականությունից և քանակից։

Ներկայացնում ենք հինգ մթերք, որոնք, ըստ Հարվարդի համալսարանի հետազոտությունների, նպաստում են քաշի զգալի ավելացմանը։

Կարտոֆիլի ֆրի

© Sputnik / Александр Вильф
Ֆրի

Ֆրիտյուրում տապակած կարտոֆիլը ֆաստֆուդի սիրահարների ամենասիրելի կերակուրն է համարվում ամբողջ աշխարհում։ Բայց պարբերաբար այն օգտագործելու դեպքում մարդու քաշը կարող է տարեկան ավելանալ 1,5 կգ-ով։ Եթե դեռ պատրաստ չեք լիովին հրաժարվել կարտոֆիլի ֆրիից, ավելի լավ է փորձեք այն պատրաստել տանը։

Չիպսեր

Չիպսեր

Չիպսերը հիանալի աղանդեր են ընկերների հետ հանդիպումների ժամանակ խրթխրթացնելու համար, բայց արժե դրանց օգտագործումը հասցնել նվազագույնի, եթե չի ստացվում բոլորովին հրաժարվել։ Դրանք հսկայական քանակությամբ աղ, սննդային հավելումներ են պարունակում և գրեթե ոչինչ բնական կարտոֆիլից։

Այդ «խրթխրթիկները» նպաստում են քաշի ավելացմանը, քանի որ չեն հագեցնում և մարդիկ այն օգտագործում են անսահմանափակ քանակությամբ։

Երշիկ և երշիկեղեն

Երշիկեղեն

Երշիկը, նրբերշիկը, զանազան մսային դելիկատեսները մեր կազմվածքի համար վտանգավոր մթերքներ են։ Դրանք պարունակում են յուղեր, նատրիում, ներկանյութեր և հսկայական քանակությամբ կալորիաներ։ Խորհուրդ է տրվում երշիկեղենը բացառել ոչ միայն երեխաների, այլ նաև մեծահասակների սննդակարգից։
Քաղցրավենիք և խմորեղեն

Խմորեղեն

Ալյուրով պատրաստված քաղցրավենիքը, թխվածքաբլիթները, կրեմով թխվածքները, վաֆլիներն ու կեքսերը գերհագեցած են շաքարով և յուղերով։ Բացի այդ, դրանք հսկայական քանակությամբ տրանսյուղեր են պարունակում (չհագեցած յուղերի տարատեսակ է)։

© Sputnik / Asatur Yesayants
Կրուասան

Սերուցքային կարագ

Սերուցքային կարագի հիմք կազմող յուղը բացասաբար է անդրադառնում է մարմնի և մաշկի վիճակի վրա։ Ապացուցված է, որ այն մարդիկ, որոնք հաճախ են կարագ և մայոնեզ օգտագործում, առավել հակված են մաշկային ցանի, ակնեի և մաշկի յուղոտության, քանի որ այդ մթերքները զգալիորեն ավելացնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը։

© Pixabay. congerdesign
Սերուցքային կարագ

Կարագը 67-82,5% յուղ է պարունակում՝ կախված տեսակից, իսկ հալած յուղի մեջ այդ տոկոսն առավել բարձր է։ Եթե դուք ոչ այնքան ակտիվ կենսակերպ եք վարում, սպորտով չեք զբաղվում և միաժամանակ ծանր սնունդ եք օգտագործում, ապա ավելորդ քաշի խնդիրը թակելու է ձեր դուռը։

Կարագն այնուամենայնիվ ունի նաև օգտակար հատկություններ, որոնք վայելելու համար՝ առանց կազմվածքին և առողջությանը վնաս հասցնելու, պետք է չգերազանցել օրական չափաբաժինը՝ 10-30 գրամը։

Ըստ թեմայի

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ նուռ ենք ուտում
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ խաղող ենք ուտում
Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ թուրինջ ենք ուտում
Բեռնաթափման օրեր. ինչպես մեկ օրում մաքրել օրգանիզմը և նիհարել