Աշխարհ
© AP Photo / Gerald Herbert

Թուրքիայի ծովափնյա Անթալիա քաղաքում հզոր փոթորիկ է. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը

Օրեր առաջ հորդ անձրևից տուժել էր նաև Թուրքիայի Ստամբուլ քաղաքը։ Հեղեղը կաթվածահար էր արել քաղաքի փողոցները։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի ծովափնյա Անթալիա քաղաքում հզոր փոթորիկը շրջել է մզկիթի մինարեն։
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, ուժեղ քամին տապալել է ծառեր, պոկել տանիքներ, ավերել ջերմոցներ։ Մեկ անձ զոհվել է։ Hurriyet–ը հայտնում է, որ մահացածը կին է։ Նրա վրա ընկել է տրանսպորտային տաղավարը։

Հիշեցնենք` օրեր առաջ հորդ անձրևից տուժել էր Թուրքիայի Ստամբուլ քաղաքը։ Կարկտախառն անձրևը հեղեղել էր քաղաքի փողոցները։

Փրկարարներն ստիպված էին տարհանել մարդկանց ու ջրի մեջ մնացած ավտոմեքենաները։

Թուրքիայի Անթալիա քաղաքում պտտահողմը շրջել է ուղևորատար ավտոբուսը. տեսանյութ և լուսանկար

Ըստ թեմայի

Հզոր տորնադո Ղրիմում. ականատեսները տեսագրել են բնության պոռթկումը
Ճապոնիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով ավելի քան 60 մարդ Է մահացել
Ճապոնիայում վերջին 50 տարում ամենաուժեղ փոթորիկն է գրանցվել. տեսանյութ