Աշխարհ
© Photo : Facebook / Levon Sakounts

Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը

Ստանալ կարճ հղումը

Քաղաքային խորհուրդը դիմել է նաև Ֆրանսիայի կառավարությանը՝ Արցախի Հանրապետությունը ճանաչելու միջնորդությամբ։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման բանաձևը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է Վիենի հայազգի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը։

«Սույն թվականի հոկտեմբերի 19-ին Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման բանաձևը: 2014 թվականից ի վեր Հադրութ-Վիեն կապը հաստատելուց հետո համայնքային խորհուրդը ևս մեկ անգամ հայտնում է իր աջակցությունն այս հակամարտության պատճառով տուժած խաղաղ բնակչությանը և դիմում է Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը»,-  գրում է փոխքաղաքապետ Սաքունցը։

Եթե միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, մենք չպետք է հապաղենք. Փարիզի քաղաքապետ

Նրա տեղեկացմամբ՝ խորհրդի որոշմամբ 5000 եվրո դրամական օգնություն կհատկացվի պատերազմի հետևանքով տարհանված բնակչության համար:

Նշենք, որ ֆրանսիական Վիենն ու հայկական Գորիսը քույր քաղաքներ են։ 2014 թվականի փետրվարին Բարեկամության հռչակագիր է ստորագրվել Վիենի և Արցախի Հադրութ քաղաքի միջև։

Ըստ թեմայի

ՀՀ և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են զինադադարի հարցը
Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիան 50 000 եվրո օգնություն կփոխանցի Հայաստանին
Շառլ Ազնավուրի որդին Փարիզում մասնակցել է Արցախի աջակցությանն ուղղված ակցիային
Փարիզում հայերի բողոքի ակցիային մոտ 20 հազար մարդ է մասնակցում. տեսանյութ