Աշխարհ
© Photo : press office of the MD of Azerbaijan

Ղազախստանը հերքել է Ադրբեջանին զենք մատակարարելու մասին տեղեկությունը

Ստանալ կարճ հղումը

Ղազախստանի պրոֆիլային նախարարությունը հերքել է Արցախում մարտական գործողություններ սկսած Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու մասին լուրերը:

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Ղազախստանն Ադրբեջանին սպառազինություն չի տրամադրում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը՝ հղում անելով արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարությանը։

Ավելի վաղ սոցցանցերում և ԶԼՄ-ներում հաղորդագրություն էր հայտնվել այն մասին, որ Ղազախստանը զենք է մատակարարում Ադրբեջանին։ Մասնավորապես, ըստ Flightradar-ի, Ղազախստանից Ադրբեջան թռչող ինքնաթիռներ են նկատվել։

«Այդ պնդումը կեղծ է։ Արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարությունը պաշտոնապես հերքել է այդ հաղորդագրությունը։ Ղազախստանը հավատարիմ է միջազգային հանրության առջև երկրի ստանձնած բոլոր պարտավորությունների կատարմանը և այլ երկրներ զենք մատակարարելու մտադրություն չունի: Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և որևէ հիմք չունենք», - ասված է հայտարարության մեջ։

Նախարարությունն ընդգծել է նաև, որ 2020 թ․-ի նոյեմբերի 2- 3-ն ընկած ժամանակահատվածում Silk Way West Airlines ավիաընկերության կողմից Նուր Սուլթանի և Բաքվի միջև թռիչքներ տեղի չեն ունեցել։

Ըստ թեմայի

Արցախից Երևան տեղափոխված զենքի դեպքերով 9 քրգործ կա հարուցված. ի՞նչ վարկածներ կան
Հաղթանակի օրը միասին քոչարի կպարենք. տեսանյութ զենքով աղջկա մասին
Շուշիի բնակիչները զենքը ձեռքներին պաշտպանում են հայրենիքը. Հովհաննիսյանը՝ մարտերի մասին