Աշխարհ
© CC BY-SA 2.0 / Rob / 20100509 - Jupiter, Pluto

Յուպիտերն ու Սատուրնը դեկտեմբերի 21-ին «կմիաձուլվեն»

Ստանալ կարճ հղումը

Նման բան նախկինում եղել էր 1226 թվականին։ Մոլորակների այս ֆենոմենը հնարավոր կլինի դիտել դեկտեմբերի 21-ին՝ մայրամուտից հետո:

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 21-ին տեղի է ունենալու ուշագրավ բնական երևույթ՝ Արեգակնային համակարգի երկու ամենամեծ մոլորակները՝ Յուպիտերն ու Սատուրնը (Երևակ), «միաձուլվելու են»։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մոլորակները այնքան մոտ են լինելու, որ նրան միջև տարածությունը 6 անկյունային րոպե է կազմելու։ Հասկանալու համար, թե որքան մոտ է դա` ասենք, որ Լուսնի տեսանելի տրամագիծը 30 անկյունային րոպե է», - ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է աստղագետ Ալեքսանդր Յակուշեշիչը։

Մոլորակների այս ֆենոմենը հնարավոր կլինի դիտել դեկտեմբերի 21-ին՝ մայրամուտից հետո: Եղանակային լավ պայմանների դեպքում՝ Երկիր մոլորակից Յուպիտերը և Սատուրնը կերևան որպես երկակի մոլորակ: Մոլորակների մերձեցումը կարելի է տեսնել աշխարհի ցանկացած կետից, սակայն լավագույն տեսարանը կունենան հասարակածի բնակիչները։

Աստղագետի խոսքով՝ Արեգակնային համակարգի երկու ամենամեծ մոլորակների մերձեցումները հազվադեպ չեն․ Յուպիտերը յուրաքանչյուր 20 տարին մեկ անցնում է իր հարևան Սատուրնի կողքով: Սակայն այս անգամ սպասվում է չափազանց կարճ հեռավորության վրա մերձեցում, ինչը շատ հազվադեպ է լինում: Նման բան նախկինում եղել էր 1226 թվականին։ Նույն երևույթի կրկնություն սպասվում է միայն 2400 թվականին:

Ըստ թեմայի

«Դիմակով աստերոիդը» կանցնի Երկիր մոլորակի կողքով. լուսանկար
Երկիր մոլորակի կողքով հսկայական աստերոիդ է անցել. տեսանյութ
Նոր SWAN գիսաստղը առավելագույնս մոտեցել է Երկիր մոլորակին