Աշխարհ
© CC0 / Pixabay

70 տարվա ամուսինները մահացել են րոպեների տարբերությամբ

Ստանալ կարճ հղումը

Ամուսիններն ունեն հինգ երեխա, 13 թոռ ու 28 ծոռ։ Նրանք մահացել են կորոնավիրուսից, բայց նույնիսկ վերջին պահին միասին են եղել։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Ամերիկացի ամուսիններ Դիքն ու Շիրլի Մուքը, որոնք 70 տարի ամուսնացած են եղել, մահացել են կորոնավիրուսից րոպեների տարբերությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Channel 5 News հեռուստաընկերությանը։

Դեկտեմբերի վերջին Օգայո նահանգի 89-ամյա բնակիչ Դիքն ու նրա 87-ամյա կին Շիրլին նշել են իրենց ամուսնության 70-ամյակը, որից հետո սկսել են վատ զգալ։ Արդեն հունվարի 8-ին նրանց Ռիվերսայդ քաղաքի հիվանդանոց են տեղափոխել՝ կորոնավիրուսի թեստի դրական պատասխանով։

Ամուսինների վիճակը վատանում էր, բուժման հնարավոր բոլոր տարբերակները սպառվել էին, այդ պատճառով բարեկամները խնդրել էին հիվանդանոցի անձնակազմին Դիքին ու Շիրլիին վերջին րոպեները միասին անցկացնելու հնարավորություն տալ։

Ամուսինները մահացել են շաբաթը օրը՝ հունվարի 16–ին, րոպեների տարբերությամբ՝ միմյանց ձեռք բռնած։ Ամուսիններն ունեն հինգ երեխա, 13 թոռ ու 28 ծոռ։

Հոպկինսի համալսարանի տեղեկության համաձայն՝ կորոնավիրուսի համավարակի սկզբից ԱՄՆ-ում 24,2 միլիոն մարդ է վարակվել, ավելի քան 401 հազար վարակակիր մահացել է։

Ըստ թեմայի

ԱՀԿ-ն կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ է արձանագրել
307 նոր դեպք, 5 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Հայաստանում ովքեր ու երբ առաջնահերթ կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ. ԱՆ-ն տեղեկացնում է