00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիվանագետներ. Իրանի միջուկային ծրագրով համաձայնագիր է ստորագրվել

© Sputnik / Эдуард Песов / Անցնել մեդիապահոցВ Женеве достигнуто соглашение по иранской ядерной программе
В Женеве достигнуто соглашение по иранской ядерной программе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանի միջուկային կրճատման և պատժամիջոցները չեղյալ հայտարարելու պայմաններն արտացոլված են ԻԻՀ–ի հետ «վեցյակի» երկրների բանակցությունների ընթացքում մշակված 100–էջանոց փաստաթղթում

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Իրանը և «վեցյակի» երկրները (ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները և Գերմանիան) Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության են հասել, հայտնում են դիվանագետները` հղում անելով  BBC–ի ռուսական ծառայությանը, հաղորդում է ИноСМи–ն։

Ինչպես հայտնում է BBC–ի դիվանագիտական թղթակից Ջեյմս Ռոբինսը, ըստ համաձայնագրի, Իրանը թույլ կտա ՄԱԳԱՏԷ–ի տեսուչներին իր օբյեկտներ մտնել, իսկ արևմուտքի երկրները քայլ առ քայլ Իրանի վրայից կհանեն պատժամիջոցները։ Սակայն ստուգողներն իրավունք չեն ունենա հայտնվել ցանկացած ժամանակ ցանկացած վայրում։

Ինչպես հայտնում է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայությունը, «վեցյակի» երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը պետք է վերջակետ դնի Թեհրանի միջուկային ծրագրի բանակցություններում, կսկսվի Լոնդոնի ժամանակով երեքշաբթի ժամը 9։30–ին (Մոսկվայի ժամանակով` 11:30) Վիեննայում։

«Վեցյակի» երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ռուսաստան) և Իրանը նախապատրաստել են 100–էջանոց փաստաթուղթ, որում մանրամասն մշակված են իրանական միջուկային ծրագրի կրճատման և միջազգային պատժամիջոցները չեղյալ հայտարարելու պայմանները։

Իրանի և Արևմուտքի երկրների միջև հարաբերությունների ճգնաժամը նրա միջուկային ծրագրի կապակցությամբ տևում է արդեն 13 տարի։

 

«Իրական առաջընթաց»

Արևմուտքում կասկածներ ունեն, որ Իրանը փորձում է ստեղծել իր սեփական միջուկային զենքը։ Թեհրանը դա կտրականապես հերքում է։

Վիեննայում BBC—ի թղթակցի խոսքով` բանակցություններին մասնակցող բոլոր արտգործնախարարները շատ են հոգնել։

Բանակցությունների ընդմիջման ժամանակ Palais Cobourg հյուրանոցում Մոհամմադ Ջավադ Զարիֆը պատշգամբից թղթակիցներին բղավել էր, որ շատ է հոգնել և ծանրաբեռնված է աշխատանքով։ Նա ավելի ուշ Twitter–ում գրել էր. «Եթե #IranDeal–ը ձեռք բերվի, ապա դիվանագիտությունը կհաղթի, դա կնշանակի, որ մենք բոլորս հաղթել ենք, չնայած կարող էինք նաև պարտվել։ Ամեն ինչ շատ պարզ է, բացատրության կարիք չկա»։

Միաժամանակ Չինաստանի արտգործնախարար Վան Ին նշել է, որ ոչ մի պայմանավորվածություն չի կարող կատարյալ լինել։

ԱՄՆ կոնգրեսի դերը

Իրանի հետ միջազգային միջնորդների վեցնյակի բանակցություններին խոչընդոտող կետերը վերաբերում էին իրանական ոչ միջուկային օբյեկտներում միջազգային տեսչությունների պայմաններին, Իրանի կողմից համաձայնագրի պայմանների պահպանման վերահաստատմանն ու միջազգային պատժամիջոցների չեղարկման ժամանակացույցին։

Սպասվում էր, որ երկուշաբթի երեկոյան Իրանի նախագահ Հասան Ռուհանին հեռուստատեսությամբ կդիմի ժողորդին` խոսելով միջուկային բանակցությունների մասին, բայց IRNA լրատվական պաշտոնական գործակալությունը տեղեկացրեց, որ նախագահը ելույթ կունենա համաձայնություն ձեռք բերելուց հետո։

Նախագահ Ռուհանիի Twitter–ի անգլալեզու էջից հեռացվել էր տեղեկատվությունը, որը, ամենայն հավանականությամբ, գրվել էր բանակցությունների հաջողության սպասումով։ «#IranDeal–ը դիվանագիտության և փոխադարձ հարգանքի հաղթանակ է մեկուսացման և հարկադրման հնացած աղյուսակի նկատմամբ։ Եվ սա լավ սկիզբ է», – ասված էր տեղեկատվության մեջ։

Երկարաժամկետ համաձայնության ձեռք բերման դեպքում այն պետք է ստանա ԱՄՆ–ի կոնգրեսի հավանությունը։ Եթե ամերիկացի կոնգրեսականները մերժեն համաձայնությունը, ապա Իրանը կմնա ԱՄՆ–ի պատժամիջոցների տակ։

Վերլուծաբանների խոսքով` բանակցությունների ցանկացած ավարտի դեպքում ձեռք բերված ցանկացած համաձայնություն պատմական կլինի, քանի որ դրա արդյունքում ոչ միայն կվերսկսվի Իրանի հետ առևտուրը, այլ նաև կարող է սկսվել երկխոսությունը ընդհանուր թշնամու` «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի հարցով։

 

Լրահոս
0