00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գործարքը կնքելուց հետո

© Sputnik / Эдуард Песов / Անցնել մեդիապահոցВ Женеве достигнуто соглашение по иранской ядерной программе
В Женеве достигнуто соглашение по иранской ядерной программе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համագործակցության դիմաց Իրանը կազատվի ՄԱԿ–ի, ԵՄ–ի և ԱՄՆ–ի խիստ պատժամիջոցներից, որոնց ազդեցության տակ գտնվել է երկար տարիներ

12 տարվա հոգնեցուցիչ բանակցություններից հետո Իրանը և «P5 + 1» խմբի երկրները (Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ և Մեծ Բրիտանիա, պլյուս Գերմանիա) ձեռք են բերել բազմակողմանի համաձայնություն, որը սահմանափակելու է Իրանի կողմից ոչ ռազմական նպատակներով իր միջուկային պոտենցիալի զարգացումը։ Համագործակցության դիմաց Իրանն ազատվելու է ՄԱԿ–ի, ԵՄ–ի և ԱՄՆ–ի խիստ պատժամիջոցներից, որոնց ազդեցության տակ նա գտնվել է երկար տարիներ, հրապարակում է «ԻնոՍՄԻ»–ն` հղում անելով Project Syndicate–ին։

Իհարկե, բանակցությունները շատերն են քննադատել, այդ թվում` ԱՄՆ կոնգրեսում և Իրանի խորհրդարանում, ինչպես նաև Սաուդյան Արաբիայում, Իսրայելում և նույնիսկ Ֆրանսիայում։ Բայց չի կարելի բացառել համաձայնությամբ նախատեսված պոտենցիալ օգուտները։

Սկզբի համար համաձայնությունն ապացուցում է, որ համաշխարհային առաջնորդները` չնայած նրան, որ տարաձայն են շատ հարցերում, ինչպիսին են Ուկրաինայի հակամարտությունը և Հարավ–կորեական ծովում տարածքային վեճերը, դեռ կարող են հավաքվել միասին` ընդհանուր խնդիր լուծելու համար։ Դա Մերձավոր Արևելքում միջուկային տարածումն ավելի քիչ հավանական կդարձնի, միևնույն ժամանակ կամրապնդի միջուկային զենքի չտարածման գլոբալ ռեժիմը և հնարավորություն կտա կարգավորել Իրանի հարաբերություններն Արևմուտքի հետ։

Իհարկե, Իրանի հարևանները հիմնավորված մտավախություններ ունեն այն մասին, թե ինչպիսի ազդեցություն կունենա համաձայնությունը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա։ Պատժամիջոցները հանելու պահից ի վեր Իրանն ավելի կուժեղանաա` վիճարկելով Պարսից ծոցի պետությունների ազդեցությունը։ Կանխորոշելով դա` այդ պետություններն արդեն երաշխիքներ են պահանջել ԱՄՆ–ից, այն դեպքում, երբ ավելի անհաշտ քաղաքականություն են վարում Յեմենում և Սիրիայում և իրենց համարում են Իրանի գերիշխանական հավականությունները զսպող։

Սակայն արդյունքում միջուկային համաձայնության ազդեցությունը կախված կլինի Իրանում քաղաքական դինամիկայից։ Իրականում իրանական վերնախավում շատերը, հնարավոր է, մեծամասնությունն աջակցում են միջուկային առճակատման լուծմանը և համաձայն են, որ Իրանը չպետք է ողջ աշխարհի հետ մշտական տարաձայնությունների մեջ լինի։ Բայց ոմանք մինչև հիմա վեճը համարում են երկրի հեղափոխական նույնականության առանցքային բաղադրիչ։

Այդ ետպայամանգրային դինամիկան, այսպիսով, կարող է զարգանալ երկու ուղղություններով։ Առաջին սցենարում իրադարձությունները ծավալվում են P5 + 1 խմբի և իրանական բանակիցների հույսերին համապատասխան` համաձայնվելով ուժեղացնել նրանց ձայները, որոնք Իրանում սատարում են տարածաշրջանային և միջազգային տեղակայմանը։

Այս դեպքում Իրանը դիմում է Սաուդյան Արաբիային` համոզիչ ցուցումով, որ նա մտադիր չէ ամրապնդել իր ազդեցությունը Սաուդյան Արաբիայի կամ նրա դաշնակիցների հաշվին։ Դա թույլ կտա Սաուդյան Արաբիային միանալ Իրանին` օգտագործելով նրա ազդեցությունը Սիրիայում, համաձայնության հանգել ռեժիմի ուժերի և խռովարարների միջև հրադադարի մասին, ճանապարհ հարթել հուսալի անցումային կառավարություն ձևավորելու համար` ընդունակ ետին պլան մղելու իսլամական պետությանը։ Ճիշտ նույն կերպ Սաուդյան Արաբիան և Իրանը վերջն կդնեն Յեմենում մարտական գործողություններին` համաձայնության հանգելով այդտեղ իշխանության բաժանման մասին։

Միաժամանակ, պատժամիջոցներից ազատելը միջազգային ընկերությունների աստիճանական վերադարձի հետ մեկտեղ մեծ խթան կհանդիսանա Իրանի տնտեսության համար։ Դեպի Եվրոպա հակվածությունը և ԱՄՆ նկատմամբ զգույշ վերաբերմունքը ոգեշնչում են Իրանի միջին դասի` բարեփոխումների տրամադրված անդամներին իրենց ապագան որոնել երկրի ներսում, այլ ոչ թե արտագաղթել։

Այս սցենարի դեպքում նախագահ Հասան Ռուհանիի զգալի միջազգային հեղինակությունը կօգնի նրան հաղթահարել պահպանողական դիմադրությունն այդքան անհրաժեշտ ներքին բարեփոխումներ անցկացնելու հարցում։ Դրա հիման վրա Ռուհանիի բարեփոխիչների և պրագմատիկների կոալիցիան հեշտ կհաղթի 2016թ.–ի Իրանի խորհրդարանական ընտրությունների մեծամասնությունում` 2017թ.–ին վերընտրված Ռուհանիով։

Երկրորդ սեցնարը պակաս բարենպաստ է։ Այս դեպքում առաջիկայում պարզ կդառնա, որ միջուկային համաձայնության ներքին աջակցությունը լայն էր, բայց թույլ։ Այն ժամանակ, երբ Ռուհանիի բարեփոխումների ճամբարը ցանկանում է բարելավել Իրանի միջազգային հարաբերությունները, Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խոմեյմեյնին շրջապատող պահպանողական և ազգայնական ուժերը դիտարկում են համաձայնությունը որպես անհրաժեշտ գործիք` տնտեսական պատժամիջոցները վերացնելու և Իրանի ավանդական ռազմական պոտենցիալներն ամրապնդելու համար։

Անզիջում հոգևորականներն այդպիսով խաթարում են ցանկացած վստահություն, որը Ռուհանին կառուցում է Իրանի հարևանների հետ` բազմիցս հայտարարելով, որ համաձայնությունն իրենից ներկայացնում է խոշոր գերտերությունների կողմից Իրանի հզորության թաքուն ճանաչում։ Այդ դիրքորոշումն արդարդացնում է հոռետեսներին, որոնք խթանում են Սաուդյան Արաբիային շարունակել իր ջանքերը «Սունիթյան կոլացիա» ստեղծելու հարցում, զսպել իրանական ազդեցությունը և սատարել նրանց դեմ պայքարին, որոնց նա դիտարկում է որպես Իրանի լիազորներ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սիրիան և Յեմենը։

Բացի այդ, պատժամիջոցները չեղյալ հայտարարելու տնտեսական արդյունքը բարձր տարածաշրջանային լարվածությամբ աննշան է լինում, այն ժամանակ, երբ պահպանողականներն աջակցում են հաղթանակին բարեփոխումներին դիմադրելու հարցում։ Ռուհանին և նրա դաշնակիցներն ի վիճակի չեն առաջարկել հասարակ իրանցիներին տնտեսական հույսերի իրագործման. տապալում, որը կհանգեցնի նրանց կորստին ինչպես օրենսդրական, այնպես էլ նախագահական ընտրություններում։

Որքան էլ դա պարադոքսալ լինի, հոռետեսական սցենարում Իրանի նոր կառավարությունը, որը վերահսկում են պահպանողականները և կոշտ գծի կողմնակիցները, իրականում ավելի լավ է ներառվում տարածաշրջանում, քան այժմյան։ Չէ որ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ուրիշ արաբական պետություններ նույնպես կառավարվում են հեղինակավոր պահպանողականների կողմից, որոնք քիչ են շահագրգռված տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման մեջ։ Դա չափազանց կբարդացնի Իրանում բարեփոխումների հակված առաջնորդության վերածնունդը։

Իհարկե, առավել հավանական սցենարը երկու դինամիկաների համադրումն է։ Բայց, հաշվի առնելով, որ բոլորի շահերից բխում է ավելի նեղ ճանապարհ հարթելը`կողմնորոշված դեպի բարեփոխումներ, պետք է պարզ լինի, որ Իրանի հարցում դիվանագիտական աշխատանքը հեռու է իր ավարտից։

Լրահոս
0