12:33 21 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Флаги России, ЕС, Франции и герб Ниццы на набережной Ниццы

Ես պատրանքներ չունեմ Ռուսաստանի հարցում, սակայն պատժամիջոցները հարկավոր է դադարեցնել

© Sputnik/ Владимир Сергеев
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
131 0 0

Լինելով խորհրդարանի միակ բրիտանացի պատգամավորը, որը ծնվել է կոմունիստների կողմից օկուպացված երկրում` ես որևէ պատրանք չունեմ ռուսական արջի հարցում, Դանիել Կավչինսկին գրում է «The Guardian»–ի հոդվածում

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի– Sputnik. Լինելով խորհրդարանի միակ բրիտանացի պատգամավորը, որը ծնվել է կոմունիստների կողմից օկուպացված երկրում` ես որևէ պատրանք չունեմ ռուսական արջի հարցում։ 1983 թ.–ի գարնանը, երբ առաջին անգամ վերադարձա Լեհաստան ռազմական դրության չեղյալ հայտարարելուց հետո, ցավ էի զգում` տեսնելով, թե ինչպես է իմ սիրելի երկիրը փորձում գոյատևել պարտադրված խորհրդային ռեժիմի իշխանության ներքո։ Ամեն ինչ կարգավորվեց, այդ թվում` բենզինը, մսամթերքը և շաքարավազը։ Այդ կյանքում առկա էին անվերջ հերթեր, ոտնահարվում էր տարեցների և անպաշտպան երեխաների արժանապատվությունը։ Իսկ հասուն սերունդն իր երազանքները կյանքի կոչելու շատ քիչ հույս ուներ։ 

Հիշում եմ, թե ինչպես ուշ երեկոյան, պապիս տանը փակված, նրա հետ միասին լսում էինք BBC-ի համաշխարհային ծառայության լուրերը։ Գեներալ Վոյցեխ Յարուզելսկու դիկտատորական ռեժիմի օրոք չէր թույլատրվում անգամ բռնել այդ հաճախականությունը։ Եվ մի ողջ պետություն տառապում էր միայն այն պատճառով, որ Կրեմլի գվարդիան որոշել էր իր և Արևմուտքի միջև ստեղծել բուֆերային պետությունների գոտի։

Չնայած այս ամենին, ես կարծում եմ, որ այսօր մենք չափազանց շատ ենք մեր դեմ վերականգնում ռուսական արջին։ Ոմանց մոտ դա կարող է զարմանք առաջացնել։ Մինչև հիմա համայնքների պալատում գոյություն ունի միասնական կարծիք այն մասին, որ Ռուսաստանն ագրեսոր է, և հարկավոր է նրան մեկուսացնել ու զսպել։ Այնտեղ շատ քիչ են, միգուցե ընդհանրապես բացակայում են նման մոտեցման հետ անհամաձայն մարդիկ ։ Սակայն այս մոտեցումը իրադարձությունների նկատմամբ արձագանք է, այլ ոչ թե` մանրազնին մտածված քաղաքականություն։

Իհարկե, ռազմական տեսակետից կարևոր է, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք միշտ ունենանք որքան հնարավոր է մեծ չափսերի մահակ, սակայն միաժամանակ մենք մոռանում ենք Թեոդոր Ռուզվելտի արտահայտությունների երկրորդ մասն այն մասին, որ «հարկավոր է մեղմ խոսել»։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով շատ ճիշտ է պաշտպանում իր երկրում բիզնեսի շահերը, այդ ուղղությամբ շատ ավելի արդյունավետ է գործում, քան մենք։ Նա բավականին շատ ժամանակ և ջանք է գործադրել` Վլադիմիր Պուտինի հետ անձնական հարաբերություններ կառուցելու համար։ Որքան խելամիտ և հմուտ են թվում նրա գործողությունները, չէ՞ որ իրազեկ մարդիկ ասում են, որ արդյունքում հենց Ռուսաստանը կարող է զբաղվել Հունաստանին փրկելու գործով` դրանից բխող բոլոր քաղաքական և ֆինանսական հետևանքներով։

Իհարկե, մենք միշտ պետք է համերաշխություն դրսևորենք Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում` ՆԱՏՕ–ի մեր դաշնակիցների հետ, երբ նրանց մոտ ակնհայտորեն դժվար ժամանակներ են գալիս։

Աշխարհում պրակտիկ չէ չխոսել Ռուսաստանի նման ազդեցիկ երկրի հետ, չխոսելով արդեն նրա հետ առևտրից հրաժարվելու մասին, այդ երկիրը ամեն կերպ ձգտում է գլոբալ համագործակցության։ Ահաբեկչության  հարցերում մեզ համար, որպես ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամներ, պարզապես անթույլատրելի է մեկուսացվածությունը։

Իհարկե, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մեր գործողությունները կարելի է հասկանալ, սակայն դրանք շատ թանկ են արժենում մեզ համար։ Բայց խնդիրը միայն փողը չէ։ Իմ պապիկների և տատիկների սերունդը միասնական Եվրոպայի մեծ ձգտում ուներ, քանի որ այն վերապրել էր Համաշխարհային երկրորդ պատերազմը։ Թվում է, թե նրանց երեխաներն ու թոռները չափազանց  հաճախ են մոռացության մատնում պատմության դասերը։ Ժամանակն է նայել դեպի ապագա, այլ ոչ թե անցյալ։

«The Guardian»–ում Դենիել Կավչինսկու (Daniel Kawczynski) հոդվածը հրապարակում է inosmi կայքը։

Գլխավոր թեմաներ