00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան բախվել է իսլամիզմի խնդրի հետ, որն ինքն է ստեղծել

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցСтраны мира. Турция
Страны мира. Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռազմավարական գնահատականների և վերլուծության ինստիտուտի մասնագետ–փորձագետ Սերգեյ Դեմիդենկոյի կարծիքով, իսլամիզմի խնդիրը Թուրքիայի համար այժմ արդիական է

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Թուրքիայի` ահաբեկչական կազմակերպությունների, սիրիական ընդդիմության օժանդակությունը հանգեցրել է նրան, որ երկիրը բախվել է իսլամիզմի խնդրին, և այդ ֆոնին սրվում է նաև քրդական խնդիրը, կարծում է Ռազմավարական գնահատականների և վերլուծության ինստիտուտի մասնագետ–փորձագետ Սերգեյ Դեմիդենկոն։

Թուրքիայի դրությունը վերջին շաբաթ կտրուկ սրվել է Սիրիայի հետ սահմանին «Իսլամական պետության» կազմակերպած ահաբեկությունից և հարավ–արևելյան նահանգներում ոստիկանների սպանություններից հետո, որոնց պատասխանատվությունն իր վրա է վերցրել Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը։

Թուրքիայի զինված ուժերն ուրբաթ սկսել են գրոհել ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում և Քրդստանի աշխատավորական կուսակցության դիրքերը` Հյուսիսային Իրաքում։ Օպերացիայում օգտագործվում են F-16 կործանիչներ, ինչպես նաև տանկեր և հրետանի, որոնք գնդակոծում են ԻՊ դիրքերը Թուրքիայի սահմանակից տարածքից։

 ԻՆՉ ՑԱՆԵՍ, ԱՅՆ ԷԼ ԿՀՆՁԵՍ

«Ինչ վերաբերում է «Իսլամական պետությանը», ապա Թուրքիան փաստորեն մտցրել է իրեն այն փակուղի, որն ինքն է իր համար ստեղծել։ Որովհետև Թուրքիան երկար ժամանակ սատարել է սիրիական ընդդիմությանը։ Իսլամիստները, ովքեր ժամանում են Եվրոպայից, Ռուսաստանից, այնտեղ են հայտնվում թուրքական սահմանի միջով։ Նրանք սատարում էին «Ջաբհաթ–ան–Նուսրա» կազմակերպությանը, Թուրքիայի տարածքում կան սիրիական ընդդիմության նախապատրաստման ճամբարներ, սիրիական ընդդիմությունը ֆորումներ է անցկացնում Թուրքիայում։ Թուրքիան նրանց սատարել է, և այժմ դա հարվածում է հենց իրեն։ Այդ իսկ պատճառով ոչ ոքից պետք չէ նեղանալ»,– ասել է ՌԻԱ Նովոստիի փորձագետը։

Նա կարծում է, որ իսլամիզմի խնդիրն այժմ Թուրքիայի համար արդիական կլինի, որովհետև երկրի տնտեսությունն ամենալավ վիճակում չէ, դրա բարելավման հեռանկար առայժմ չկա։

 «Եթե վատանում է տնտեսական իրավիճակը, ապա հայտնվում է մեծ թվով «ստորացված և վիրավորվածներ», ովքեր իսլամական հասարակության պայմաններում կհարեն տարբեր իսլամիստական կազմակերպությունների»,– նշել է Դեմիդենկոն։

Ըստ նրա, այդ իրավիճակի ֆոնին սրվում է քրդական խնդիրը։ «Թուրքիայից էլ ավելի մեծ թվով քրդեր են մեկնում Սիրիա։ Չարժե կարծել, որ բոլոր քրդերը համատարած հակաիսլամիստներ են»,– ասել է  փորձագետը։

«Իմ կարծիքով, (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ) Էրդողանը պարանը քաշում է վզին` Սիրիայի հարցում էլ նա տանուլ տվեց` (Սիրիայի նախագահ) Բաշար Ասադին հանելով, սկսելով օժանդակել սիրիական ընդդիմությանը, իսկ այժմ այդ սիրիական ընդդիմությունը նրան վերադարձել է իսլամիստների տեսքով։ Այժմ նա որոշել է ցուցադրել իր դաժանությունը քրդական ուղղությամբ»,– նշել է Դեմիդենկոն։

 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Փորձագետը կարծում է, որ եթե Թուրքիայի իշխանությունները որոշեն ցամաքային օպերացիա անցկացնել Սիրիայում «Իսլամական պետության» դեմ, ապա դա կլինի «պարզապես քաղաքական ինքնասպանություն»։

«Սիրիայի հետ սահմանն անցնելը, այնտեղ ներխուժելը, դրանք այնպիսի կորուստներ կլինեն, որ թուրքական բանակը չի կրել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակներից» – նշել է Դեմիդենկոն։ Նրա խոսքով, «Սիրիան կաթսա է»։

«Նրանց կսկսեն կրակել բոլորը` մի կողմից, ԻՊ–ն, մյուս կողմից` սիրիացի զինվորները, երրորդ կողմից` քրդերը։ Ես, այնուամենայնիվ, հավատում եմ Էրդողանի խելամտությանը, որ նա չի կորցրել կապն իրականության հետ»,– ասել է Ռազմավարական գնահատականների և վերլուծության ինստիտուտի մասնագետ–փորձագետը։

ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ՎՏԱՆԳԻ ՄԵՋ ԵՆ

Հաշվի առնելով Թուրքիայի իրավիճակը` փորձագետը խորհուրդ չի տվել զբոսաշրջիկներին մեկնել այդ երկիր հանգստանալու։

«Եթե ավանդական զբոսաշրջության գոտիները պահպանվում են, ապա ես խորհուրդ չէի տա մեկնել Ստամբուլ, Անկարա, որովհետև առաջիկայում Թուրքիան կդառնա չափազանց վտանգավոր` հաշվի առնելով ներքաղաքական բոլոր հանգամանքների ողջ համալիրը և աճի ու արմատական իսլամիզմի ազդեցությւան բոլոր նախադրյալները»,– նշել է նա։




Լրահոս
0