00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձախ կողմում սարերն են, աջում` սարերը, իսկ հեռվում` Facebook–ը

© Sputnik / Asatur YesayantsФейсбук, Facebook
Фейсбук, Facebook - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում Facebook–ը հաճախ օգտագործվում է քաղաքական պահանջմունքները «բավարարելու» համար։ Ակտիվիստներն ու քաղաքական գործիչները հաճախ ստեղծում են խմբեր, հրավիրում քննարկումների և հանդիպումների, որոնք անխուսափելիորեն վերածվում են PR հարթակների

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի– Sputnik. Հայաստանում, ինչպես աշխարհի մյուս երկրներում, Facebook սոցիալական ցանցը բավականին մեծ տարածում ունի։ Ընդ որում, այս կայքը պարզապես շփման հարթակ չէ, այն նաև տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրն է։

Facebook–ն, անխոս, մարդկության բացառիկ ձեռքբերումներից մեկն է։ Այս կայքը ծանոթացնում է մարդկանց, օգնում գտնել հին ընկերներին, ծանոթներին, հարազատներին, թույլ է տալիս գտնել տարաբնույթ տեղեկություններ։ Սակայն այն նաև ունի բացասական կողմերը։

Facebook–ի բոլոր ակտիվ օգտատերերն առավոտը սկսում են հենց այս կայքից, ստուգում են նամակները, թարմացնում նորությունների ժապավենը` իրադարձությունների կենտրոնում լինելու համար։ Նման կախվածությունը, իհարկե, կարող է բացասաբար ազդել մարդու հոգեբանական վիճակի վրա, քանի որ Facebook–ում կան ոչ միայն լավ նորություններ և հաղորդագրություններ, այլ նաև` ագրեսիվ, բացասական տեղեկատվություն։

Facebook–յան կախվածությունը կարող է հանգեցնել դեգրադացիայի, քանի որ բավականին շատ օգտատերեր, լուսանկարներ ներբեռնելուց և շոու–բիզնեսի ներկայացուցիչների մասին ճչացող վերնագրեր կարդալուց բացի, այլևս ոչինչ չեն անում։

Սոցցանցերի` քաղաքականացված հայկական հատվածը

Facebook–ը հասանելի է ավելի քան 70 լեզվով, ինչը կայքը առավելագույնս հարմար է դարձնում։ Հենց դրա շնորհիվ էլ տարբեր երկրների մարդիկ կարողանում են ակտիվություն դրսևորել և տեղեկություններ տարածել իրենց մայրենի լեզվով։ Հայաստանի բնակիչները ցանցում ակտիվ լինելու տեսակետից ևս հետ չեն մնում։ Միայն այս տարվա հուլիսի ընթացքում Facebook ամերիկյան սոցցանցից ակտիվորեն օգտվել է 830 հազար հայ օգտատեր։

Փորձագետները պնդում են, որ Հայաստանում Facebook–ը հաճախ օգտագործվում է քաղաքական պահանջմունքները «բավարարելու» համար։ Ակտիվիստներն ու քաղաքական գործիչները հաճախ ստեղծում են խմբեր, հրավիրում քննարկումների և հանդիպումների, որոնք անխուսափելիորեն վերածվում են PR հարթակների

Հոգ չէ, եթե դու չկարողանաս հայտնվել ավանդական հայկական «հայդ–պարկում»` Ազատության հրապարակում կամ հայտնի Բաղրամյան պողոտայում։ Կարելի է խումբ ստեղծել և այնտեղ փայլել ամբողջ գեղեցկությամբ, շարադրել սեփական մտքերը, որոշակի գործողությունների կոչ անել։

«Ո′չ թալանին» շարժման ակտիվիստների կազմակերպած հանրահավաքի ժամանակ, որն ուղղված էր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, #ElectricYerevan հեշթեգն առանձնահատուկ հաջողություն էր վայելում սոցցանցերում։ Facebook–ի մշակողները թույլ չեն տալիս տեսնել օգտագործված հեշթեգերի թիվը, սակայն օրինակ Twitter–ում բողոքի ակցիայի մեկնարկի օրվանից այդ հեշթեգն օգտագործվել էր 71 000 անգամ։

Նորություններ, լավաշ և Քարդաշյան


Facebook–ի որոշակի «գաղտնիությունը», իհարկե, խանգարում է եզրահանգումներ անել և վերլուծել այն, թե կոնկրետ ինչով են զբաղվում հայերն այդ կայքում, սակայն հայ օգտատերերին կարելի է առանձնացնել մի քանի խմբի։ 

Հայերն առաջին հերթին բաժանորդագրվում են տարբեր լրատվական կայքերին, նրանք «like»–եր են դնում և մեկնաբանում այդ խմբերում հրապարակվող տարբեր գրառումները։ Օգտատերերի երկրորդ կատեգորիայում ընդգրկված են այն մարդիկ, ովքեր չեն կարողանում անտարբեր մնալ ուտելիքի նկատմամբ. նրանք դառնում են խոհարարական խմբերի անդամներ և օգտվում համեղ բաղադրատոմսերից։

Երրորդ խումբը շոու–բիզնեսի ներկայացուցիչների էջերին բաժանորդագրված օգտատերերն են։ Մեծ թվով հայեր, մասնավորապես, բաժանորդագրված են System of a Down ռոք–խմբի, ամերիկյան բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ Քիմ Քարդաշյանի և երաժշտության, կինոյի աշխարհի այլ աստղերի էջերին։

Հայերը ներառված են նաև «ազգային» խմբերում, որոնց հիմնական անդամները հայեր են։ Նման խմբերում հայ երիտասարդները մշտապես շփվում են տարբեր թեմաներով։

Մի փոքր վիճակագրություն

Facebook–ի յուրաքանչյուր օգտատեր միջինն ունի մոտ 130 ընկեր, նա մեկ ամսվա ընթացքում կարող է ուղարկել ընկեր ավելացնելու մոտ 8 հայտ, իր թանկարժեք ժամանակից մոտ մեկ ժամը վատնում է այդ կայքի վրա, ամսվա ընթացքում դնում է ավելի քան 10 «like»:

Հայ և այլազգի օգտատերը, կայքի տվյալներով, մեկ ամսում գրում են մոտ 25 մեկնաբանություն, բաժանորդագրվում են ամենաքիչը 2–3 էջի, հրավիրվում  3 իրադարձության, ինչպես նաև միջինը 25 խմբի անդամներ են։

Ինչպես նշում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, հայերը սոցցանցն ավելի շատ օգտագործում են որպես տեղեկատվության աղբյուր, քանի որ երկրում տարածված չեն տեղեկատվության որոնման այլընտրանքային տարբերակները և ԶԼՄ–ների ընթերցումը, որոնք ընդունված են շատ երկրներում։ Այդպիսի տարբերակներից են Twitter–ը, Yandex–նորությունները, Goоgle News–ը և այլն։

Հայերի շրջանում ամենատարածված որոնողական համակարգերն են Google–ը, Mail.ru–ն և Yandex–ը։

Լրահոս
0