00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պերմյակովն ինչպե՞ս և որտե՞ղ կկրի պատիժը

© Sputnik / Асатур ЕсаянцСуд над рядовым РФ Валерием Пермяковым
Суд над рядовым РФ Валерием Пермяковым - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դասալքության և զենքի հափշտակման մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը «տարօրինակ» տպավորություն է թողել Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների փաստաբան Լուսինե Սահակյանի վրա

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի– Sputnik. Գյումրիում 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ դատական գործընթացը և ռուսական զինվորական դատարանի վճիռը բազմաթիվ հարցեր առաջացրին փաստաբանների և իրավապաշտպանների մոտ։ Պերմյակովը դատապարտվեց 10 տարի ազատազրկման, որը նա կանցկացնի խիստ ռեժիմի գաղութում։ Դա ռուսական օրենսդրության համաձայն, դասալքության և զենքի հափշտակման համար առավելագույն ժամկետն է։

Մոսկվայի և Երևանի միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հայկական դատական ատյանները կքննեն Գյումրիում յոթ հոգու դաժան սպանության մասին գործը, որի համար մեղադրվում է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը։
 
Չնայած պատժի խստությանը` Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների փաստաբանների համար անհասկանալի էր, թե ինչու է 72–հատորանոց գործի դատավարությունն ավարտվել մեկ օրվա ընթացքում և նույն օրը դատավճիռ կայացվել։ Ինչպե՞ս Պերմյակովը պետք է մասնակցի հայկական ատյաններում դատական նիստերին, այդ ընթացքում որտե՞ղ պետք է պահվի, և գլխավորը` որտե՞ղ պետք է կրի պատիժը։

Արագացված դատավարություն
 
Դատարանի դահլիճում դատական գործընթացին էր հետևում նաև Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների փաստաբան Լուսինե Սահակյանի վրա։ Դատավարության ընթացքը նրա վրա «տարօրինակ» տպավորություն է թողել։
 
«Տարօրինակ է, որ դատավարությունը մեկ օր է տևել, դատավճիռ է կայացվել։ Տպավորություն է ստեղծվել, որ կողմերը նախկինում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որոշել են արագացնել գործընթացը և հրապարակել դատավճիռը։ Ռուսական կողմը, թվում է, նման կերպ ցանկանում էր ցուցադրել, որ մեկ օրում կարող է վճիռ կայացնել և մեղավորին դատապարտել ամենախիստ պատժի»,– «Sputnik-Արմենիայի» հետ զրույցում հայտարարել է Սահակյանը` ավելացնելով, որ մեղադրյալի ցուցմունքներն ամբողջությամբ չեն ընթերցվել։
 
Փաստաբանի համար տարօրինակ է թվացել Պերմյակովի հանգստությունը, որը հրաժարվել է ցուցմունք տալ և հաճախ «աչքը կպել» է դատավարության ընթացքում։ «Ավելի վաղ նրա տված ցուցմունքներն ընթերցել է դատավորը, բայց ոչ ամբողջությամբ։ Ներկայացվել են նրա ցուցմունքների որոշակի հատվածներ։ Մեզ հետաքրքրող շատ մանրամասներ չեն ներկայացվել։ Թեև հրապարակված նյութում նույնպես հետաքրքիր տեղեկություններ կային, որոնք մենք կօգտագործենք ապագայում»,– ասել է իրավաբանը` ավելացնելով, որ մեղադրական կողմի խոսքը կառուցվել է հիմնականում նրա վրա, որ կատարած հանցագործության հետևանքով տուժել են հայ–ռուսական հարաբերությունները։
 
Ավետիսյանների ընտանիքի սպանության մասին գործի նյութերն արդեն հանձնվել են հայկական կողմին, բայց փաստաբանները դեռ չեն կարող դրանց ծանոթանալ։ «Մենք առաջին անգամ ծանոթացել ենք Պերմյակովի ցուցմունքներին դատարանի դահլիճում։ Մենք հնարավորություն չենք ունեցել ծանոթանալու նախաքննության նյութերի բովանդակությանը, քանի որ Հայաստանի Քրեական օրենսգիրքը դա թույլ չի տալիս»,– ընդգծեց Սահակյանը։
 
Ե՞րբ է լինելու հաջող դատավարությունը

Ռուսաստանի քննչական կոմիտեն հաստատել է, որ Գյումրիում 7 հոգու սպանության գործի դատավարությունը, որում մեղադրվում է Պերմյակովը, անցկացվելու է Հայաստանում։

Суд над рядовым РФ Валерием Пермяковым - Sputnik Արմենիա
Դատարանը Պերմյակովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման
Գյումրի քաղաքում, որտեղ տեղակայված է 102–րդ ռուսական ռազմակայանը, հունվարի 12–ին սարսափելի հանցագործություն էր կատարվել։ Սպանվել էր մի ողջ ընտանիք, իսկ 6 ամսական տղան ստացած վնասվածքներից մեկ շաբաթ անց մահացել էր հիվանդանոցում։ Հանցագործության կատարման մեջ մեղադրվում է ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը։ Սպանությունից որոշ ժամանակ անց հայ–թուրքական սահմանին նրան ձերբակալել էին ռուս սահմանապահները, և նա ընդունել էր մեղքը։ Ռուսական կողմն արդեն կայացրել է իր վճիռը դասալքության մասով։ Սակայն դատավճռի հրապարակումից հետո հարց է ծագում. արդեն մեղադրյալի կարգավիճակում գտնվող Պերմյակովն ինչպե՞ս է մասնակցելու հայկական դատավարությանը և որտե՞ղ է կրելու պատիժը` Ռուսաստանու՞մ, թե՞ Հայաստանում։
 
Առայժմ անհայտ է, թե երբ է սկսվելու Պերմյակովի նկատմամբ դատավարական գործընթացի «հայկական» մասը, բայց տեղի ԶԼՄ–ները` հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդում են, որ Երևանի և Մոսկվայի միջև այդ կապակցությամբ արդեն պայմանավորվածություն կա, և գործընթացը կարող է սկսվել ընթացիկ տարվա սեպտեմբերի սկզբին։ Նշվում է նաև, որ Պերմյակովի ազատազրկման վայրի ընտրության հարցում նույնպես որոշակի համաձայնության են եկել։

«Երկու երկրների իրավապահ մարմինները որոշել են, որ Պերմյակովը կմնա Հայաստանում և պատիժը կկրի այստեղ։ Բայց նա կգտնվի ռուսական ռազմակայանի տարածքի բանտում։ Այսինքն`, Հայաստանի ներսում, բայց` ՌԴ տարածքում»,– հաղորդում է «Ժողովուրդ» թերթը։

Նա կլինի դատարանում

Լուսինե Սահակյանի խոսքով` Պերմյակովն անպայման կմասնակցի հայկական դատի նիստերին, քանի որ Հայաստանում չկա դատական գործընթացի անցկացման հեռակա (առանց մեղադրյալի մասնակցությամբ) կարգ։ «Սակայն ինձ ոչինչ հայտնի չէ այն մասին, թե ինչպես և որտեղ Պերմյակովը կկրի պատիժը»,– նշեց նա։

Փաստաբան Երեմ Սարգսյանը, ով նույնպես ներկայացնում է Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերը, կարծում է, որ Պերմյակովի պատիժը կրելու վայրի հարցում ռուսական և հայկական կողմերը համաձայնության կգան։

Նրա կարծիքով` երբ ռուսական դատարանի որոշումն ուժի մեջ կմտնի (որոշման մեջ նշված է խիստ ռեժիմի կոնկրետ քրեակատարողական հաստատություն, որտեղ նա պետք է կրի պատիժը), կստեղծվի ոչ ստանդարտ իրավիճակ։ «Ինչպես մեղադրյալը կմասնակցի հայկական դատի նիստերին և միևնույն ժամանակ պատիժ կրի կոնկրետ ՔԿՀ–ում»,– հարց է տալիս փաստաբանը` նշելով, որ կողմերը պետք է այս հարցում համաձայնություն ձեռք բերեն։

Ավելին` նա համոզված է, որ Երևանը և Մոսկվան նախապես պայմանավորվել են այդ մասին, երբ որոշում է ընդունվել «Պերմյակովի գործը» հայկական կողմին հանձնելու մասին։
 
«Նա Հայաստանում կմասնակցի դատական նիստերին։ Համոզված եմ, որ այդ ամենից հետո ռուսական կողմը չի գնա ծայրահեղ միջոցների, որպեսզի տեղափոխի նրան ՌԴ` պատիժը կրելու համար։ Նման քայլը երկրում հասարակական դժգոհության նոր ալիք կառաջացնի ։ Պերմյակովը կմնա Հայաստանում մինչև հայկական ատյաններում դատական գործընթացի ավարտը, և ամենայն հավանականությամբ, նա այդ ժամանակ կգտնվի ռուսական ռազմակայանի տարածքում»,– եզրափակեց Սարգսյանը։

Արշալույս Մղդեսյան` հատուկ «Sputnik-Արմենիայի»  համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ

Լրահոս
0