00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան–Եվրամիություն համաձայնագիր. հիվանդն ավելի շուտ ողջ է, քան մահացած

© Sputnik / Асатур ЕсаянцЕреван никому не даст засохнуть: феномен уличных фонтанчиков
Ереван никому не даст засохнуть: феномен уличных фонтанчиков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան մեկնաբանություններ է վերցրել հայ քաղաքագետներից այն մասին, թե Հայաստանին պե՞տք է նման համաձայնագիրը և կոնկրետ ի՞նչ կփոխվի Հայաստանի քաղաքացիների կյանքում, եթե այն ստորագրվի

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի– Sputnik. Եվրամիությունում նախագահող Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավար Ժան Ասելբորնը հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանի և Բելառուսի հետ պատրաստել է համաձայնագրերի նոր տեսակ, որոնք այդ երկրներին ԵՄ–ի հետ ավելի քիչ են կապելու, քան ասոցացման մասին համաձայնագրերը։

Նրա խոսքով` դա կլինի ավելի դյուրին, պակաս համառ և հիմնարար տարբերակ, քան ասոցացման մասին համաձայնագիրը` մեկ մակարդակով ցածր։ Այսպես, օրինակ, այդ համաձայնագրում չեն լինի մաքսային արտոնություններ։

Sputnik Արմենիան մեկնաբանություններ է վերցրել հայ քաղաքագետներից այն մասին, թե Հայաստանին պե՞տք է նման համաձայնագիրը և կոնկրետ ի՞նչ կփոխվի Հայաստանի քաղաքացիների կյանքում, եթե այն ստորագրվի։
Փոխգործակցության շարունակություն

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հիշեցրել է, որ Հայաստանն ասոցիատիվ համաձայնագրի շրջանակում աշխատել է Եվրամիության համաձայնագրի վրա մոտավորապես երեքուկես տարի մյուս երեք երկրների ` Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ։ 2013թ.–ի սեպտեմբերի 3–ից հետո ասոցիատիվ համաձայնության ստորագրումն անհնար է դարձել` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված։

«Բայց Հայաստանը շարունակել է աշխատել, որպեսզի գործակցի Եվրոպայի հետ։ Այժմ այդ աշխատանքի հերթական փուլն է. աշխատելու են մի փաստաթղթի վրա, որը փաստացիորեն իրենից կներկայացնի ասոցիատիվ համաձայնագիր առանց մաքսային մասի»,– ասաց Իսկանդարյանը։

Նրա խոսքով` Հայաստանը շահագրգռված է, որ հնարավորության դեպքում պահպանի հարաբերությունները տարբեր խաղացողների հետ, ընդլայնի փոխգործակցությունն ինչպես Ռուսաստանի և ԵՏՄ երկրների, այնպես էլ Եվրոպայի, ԱՄՆ–ի և Իրանի հետ։

«Եվրամիությունը, անտարակույս, ճգնաժամի մեջ է և շատ խնդիրներ ունի։ Բայց ամեն դեպքում Եվրոպան մնում է Եվրոպա։ Եվ Հայաստանը պետք է նրա հետ նորմալ հարաբերությունների պահպանի։ Եթե դրան կնպաստեն ինչ–որ փաստաթղթեր, համաձայնագրեր, ապա, իհարկե, դա պետք է անել»,– ասաց Իսկանդարյանը։

Որպես Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների կարգավորման օրինակ` քաղաքագետը նշել է վիզային ռեժիմի դյուրացումը, որը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հայաստանը հայտարարել է, որ մտնելու է ԵՏՄ։ Դրա շնորհիվ Հայաստանի քաղաքացիները հիմա ավելի քիչ են վճարում Շենգենյան երկրների վիզա ստանալու համար, դրա համար ավելի քիչ փաստաթղթեր են պահանջվում։ Բանակցությունները շարունակվելու են, հետագայում կարող է խոսք գնալ Շենգենյան գոտու երկրների հետ առանց վիզայի ռեժիմի մասին։

Ասոցիացիա` lights տարբերակով

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը կարծում է, որ Հայաստանը չի էլ թաքցրել, որ պատրաստ է ԵՏՄ–ում անդամակցության հետ միասին դիտարկել Եվրամիության հետ համագործակցության շարունակությունն այն ուղղություններով, որոնք ընդունելի կլինեն գործընթացի բոլոր մասնակիցների համար։

Նա հիշեցրեց, որ Ռիգայի գագաթնաժողովում ներկայացվել է կողմերի դիրքորոշումն այն մասին, որ, մի կողմից Եվրոպան հարգում է Հայաստանի ընտրությունը, մյուս կողմից` Հայաստանը հաստատում  է փաստաթղթի վրա աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը, որը կարելի է անվանել «Ասոցիատիվ պայմանագիր lights»։

«Ռիգայի գագաթնաժողովից հետո գալիս է շրջան, երբ կողմերն արդեն սկսում են ավելիր կոնկրետ քննարկել այդ փաստաթղթի բովանդակությունը»,– ասաց Մարկարովը։

Միաժամանակ նա նշեց, որ այսօր բարդ է ինչ–որ բան ասել այդ փաստաթղթի մակարդակի մասին։

«Նման փաստաթղթի բովանդակության ուղղությունը հասկանալի է, և հավանաբար ևս մի տարր է, որը ցույց է տալիս համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը»,– նշեց Մարկարովը։

Այն մասին, թե ինչպես համաձայնագիրը կազդի Հայաստանի քաղաքացիների կյանքի վրա, փորձագետի կարծիքով, կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ հնարավորություն կլինի ծանոթանալ փաստաթղթի բովանդակությանը։

«Այս դեպքում կարելի է խոսել համագործակցության այդ գործընթացի ընդհանուր նշանակության մասին, որը տեղ է գտել Հայաստանի և Եվրամիության միջև»,– ասաց Մարկարովը։

Ամփոփում

Կոնկրետ ի՞նչ է պատրաստում Հայաստանի համար Եվրամիության հետ գալիք համաձայնագիրը և ինչպե՞ս այդ փաստաթուղթը կանդրադառնա շարքային քաղաքացիների կյանքի վրա, դժվար է ասել։ Այնուամենայնիվ, այն փաստը, որ այդ ուղղությամբ արդեն աշխատանք է տարվում, արդեն կարելի է ողջունել և համարել դրական միտում։ Ստեղծված աշխարհաքաղաքական և տնտեսական պայմաններում, որոնցում այսօր գտնվում է մոր ողջ տարածաշրջանը և մասնավորապես Հայաստանը, չափազանց  անշրջահայաց կլինի բաց թողնել այլ երկրների հարաբերությունների  կարգավորման ցանկացած հնարավորություն։

Կոնկրետություն կլինի, երբ հասարակությանը հասանելի լինի համաձայնագրի ամբողջական տեքստը։ Դե ինչ, կապրենք, կտեսնենք։

Լրահոս
0