00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը Հարավային Կովկասում ազատ գործելու նոր հնարավորություններ է ստացել

Բաժանորդագրվել
Անկարան ջանք ու եռանդ չի խնայում Հարավային Կովկասում իր քաղաքական ազդեցությունը մեծացնելու համար։ Ե Կարևոր այս հանգամանքը վրիպել է նաև Ռուսաստանի ուշադրությունից, ինչը միայն մեծացնում է ապագայում Հարավային Կովկասում անկայունության նոր աղբյուր առաջանալու վտանգը։

 

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական հակամարտության վերջին շրջանի ակտիվացումը տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրը կրկին վերածում է միջազգային քաղաքականության հիմնական հարցերից մեկի։ Եթե նախկինում Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Եվրոպական Միությունը համոզված էին, որ հայկական պետությունների հետ Ադրբեջանի կոնֆլիկտը վերահսկելի է և, ընդհանուր առմամբ, չի սպառնում իրենց տարածաշրջանային շահերին, ապա ներկայում նման վստահություն չկա։ Ուստի ԵԱՀԿ միջնորդ երկրների իշխանությունները որոշել են միջամտել հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքին` կանխելու համար զարգացումների անցանկալի սցենարը։

Առաջինը, ինչպես և անցած տարի, նման նախաձեռնությամբ հանդես եկավ Ռուսաստանի Դաշնությունը։ Անցած տաս օրերի ընթացքում պաշտոնական Մոսկվայի ներկայացուցիչները հանդիպեցին թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի ղեկավարների հետ։ Սկզբում եղավ Լավրովի այցը Բաքու, այնուհետև կայացավ Պուտին-Սարգսյան հանդիպումը։ Հայ-ադրբեջանական հակամարտության արդի փուլի ամենաբարձր մակարդակով քննարկումները, կարծես, ինչ-որ չափով նպաստեցին սահմանային լարվածության թեթևացմանը։ Ակնհայտ է, որ պաշտոնական Մոսկվան որոշակի խոստումներ ու ծրագրեր է առաջարկել հակամարտող կողմերին, որոնք եթե անգամ դեռ չեն ընդունվել, ապա միանշանակ լուրջ քննարկվում են Բաքվում և Երևանում։

 

Ռուսական նախաձեռնող քաղաքականությունից փորձում է ետ չմնալ նաև ԱՄՆ-ն։ Բայց, ի տարբերություն Ռուսաստանի, Վաշինգտոնն իր հնարավոր առաջարկներում, կարծես թե, որոշակի սահմանափակումներ ունի։ Դրա մասին է խոսում այն փաստը, որ վերջին շրջանի էսկալացիայի փուլում ամերիկացի դիվանագետներն իրենց ներկայությունն ու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին մասնակցությունը ցուցաբերեցին հիմնականում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի twitter-յան գրառումներով։ Հավանաբար գիտակցելով նման մոտեցման խիստ թերարժեքությունը` ԱՄՆ Պետքարտուղարությունը որոշեց այնուամենայնիվ հայտարարություն տարածել, որտեղ նշել է, թե հավաստի տեղեկություններ ունեն այն մասին, որ հայկական և ադրբեջանական զինված ուժերը միմյանց դեմ խոշոր տրամաչափի զենք (ականանետեր) են օգտագործում, որի հետևանքով քաղաքացիական անձինք են զոհվել։ Պաշտոնական Վաշինգտոնը կոչ էր արել Երևանին և Բաքվին հրաժարվել իրավիճակի հետագա էսկալացիայից և կրկին վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտությունը լուծելու իրենց հանձնարառությանը։

 

Իհարկե, պարզ է, որ նման հայտարարություններով կամ ընդհանուր կոչերով չես կարող ազդել այս կարգի հակամարտությունների խաղաղ կարգավորման ընթացքի վրա։ Միացյալ Նահանգների իշխանությունները վերջին շրջանում խիստ զբաղված են Մերձավոր Արևելքում, Արևելյան Եվրոպայում և Թուրքիայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով, ինչպես նաև ներքաղաքական զարգացումներով։ Ակնհայտ է` այս ամենի հետ միասին Սպիտակ տունը չի ցանկանում ակտիվ ներգրավվել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում` լավ գիտակցելով նաև, որ իր ակտիվությունը Կովկասում Ռուսաստանի հետ հարաբերությունների լարման լրացուցիչ պատճառ կարող է դառնալ։ Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի բացումն ու ուկրաինական ճգնաժամը արդեն իսկ բավարար սրել են Մոսկվայի հետ Վաշինգտոնի հարաբերությունները։ Ավելիին Սպիտակ տունը հետխորհրդային տարածաշրջանում չի ձգտում` հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հարավային Կովկասում ամերիկյան շահը մեծ հաշվով բավարարված է։

ԱՄՆ Պետքարտուղարության վերոնշյալ` ոչինչ չասող դիրքորոշումը կարելի է ընկալել պարզապես որպես Վաշինգտոնի համաձայնություն, որպեսզի հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Ռուսաստանը գերակշռող դիրք ունենա։ Ըստ էության, սա նոր քաղաքականություն չէ և այն միշտ զգալի է եղել Միացյալ Նահանգների տարածաշրջանային մոտեցումների հիմքում։ Սա ոչ միայն Ռուսաստանին` ամերիկացիների համար ոչ կարևոր հարցում սիրաշահելու միջոց է, այլև ապագայում` հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հնարավոր տապալման դեպքում, Մոսկվային մեղադրանքներ առաջադրելու հնարավորություն։ Ահա թե ինչպես է արցախյան հակամարտության խնդիրն ընկալվում Վաշինգտոնի տեսակետից։

Ընդհանուր առմամբ նույնը կարելի է ասել նաև Եվրամիության պարագայում։ Հին մայրցամաքի շահը մեր տարածաշրջանում` հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատում, ներկայացնում է Ֆրանսիան։ Եվրոպան, կանգնած լինելով լուրջ` իր անմիջական անվտանգությանը սպառնացող խնդիրների առջև, այսօր չի կարող լիարժեք ազդել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վրա։ Լավ հասկանալով, որ Ռուսաստանը ինքն է շահագրգռված մեր տարածաշրջանի կայունությամբ ու կանխատեսելիությամբ, Բրյուսելը նույնպես պատրաստ է Կովկասի անվտանգության խնդիրները գործուղել Ռուսաստանին։ Հատկապես, որ ինքն այստեղ արդյունավետ գործունեություն ծավալելու գրեթե ռեսուրս չունի։

Առաջին հայացքից թվում է, թե նման իրավիճակը պետք է բավարարեր հայկական կողմին. չկա արտաքին լուրջ ճնշում, հետևաբար` չկա նաև այդ ճնշմանը դիմակայելու անհրաժեշտություն։ Բայց որոշ մտահոգություններ և վտանգներ, այնուամենայնիվ կան։ Դրանցից ամենագլխավորը վերաբերվում է Հայաստանի ստրատեգիական դաշնակից Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությանը։ Տեսնելով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում Ռուսաստանը գործողությունների զգալի ազատություն ունի` պաշտոնական Մոսկվան այդ հարցում սկսել է առաջնորդվել ոչ թե աշխարհաքաղաքական, այլ բիզնես շահերով։ Ընդ որում, «վաճառքի են հանվել» ոչ միայն ռուսական զենքն ու տնտեսական ռեսուրսները, այլև, մեծ հաշվով, այդ երկրի աշխարհաքաղաքական շահը Հարավային Կովկասում։

Հայ-ադրբեջանական հակամարտության մեջ ԱՄՆ և ԵՄ մասնակցության թուլացման երկրորդ վտանգը հայկական կողմի համար թուրքական գործոնի ակտիվացումն է։ Հատկապես վերջին երկու-երեք տարիների զարգացումները ցույց են տալիս, որ Անկարան ջանք ու եռանդ չի խնայում Հարավային Կովկասում իր քաղաքական ազդեցությունը մեծացնելու համար։ Եթե նախկինում Արևմուտքը փորձում էր որոշակի զսպման մեխանիզմներով կանխել Թուրքիայի լիարժեք մուտքը տարածաշրջան, ապա ներկայում նման բան տեսանելի չէ։ Կարևոր այս հանգամանքը վրիպել է նաև Ռուսաստանի ուշադրությունից, ինչը միայն մեծացնում է ապագայում Հարավային Կովկասում անկայունության նոր աղբյուր առաջանալու վտանգը։

Ստեղծված իրավիճակում, հայկական կողմը, իհարկե, շարունակելու է ակտիվ համագործակցել Ռուսաստանի հետ` փորձելով ինչ-որ կերպ համոզել Կրեմլինի հրաժարվել ադրբեջանցիներին զինելու քաղաքականությունից։ Սկզբի համար այսքանը բավարար կլինի։ Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է։ Խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում կենսական նշանակություն ունեն թե՛ Ռուսաստանի և թե՛ Հայաստանի համար։ Հետևաբար` համատեղ աշխատանքի դաշտը մեծ է։ Առավել ևս, որ կողքից խանգարողներ գրեթե չկան։ Եվ, դատելով Պուտին-Սարգսյան հանդիպմանը հետևած զարգացումներից, հատկապես ռուս-հայկական ռազմական համագործակցության մասին ստացված նոր լուրերից, կարելի է ենթադրել, որ Մոսկվան ու Երևանը տրամադրված են համատեղ շահի օրակարգին վերադառնալու քաղաքականությանը։

 

 

 

Լրահոս
0