00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արգելափակված գլուխներ

© Sputnik / Самвел СепетчянГалина
Галина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հետաքրքիր է իմանալ` համապատասխան պաշտոնյաներն ի՞նչ կարծիք ունեն բնակելի տների մոտ մինչև ուշ գիշեր աշխատող ավտոլվացման կետերի և անօրինական կերպով առաջացած արտելների մասին

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի– Sputnik. Մեզ մոտ` Երևանում, դեռ պահպանվել են հին ճարտարապետության փոքրիկ «կղզիները»` նեղ փողոցներով և միհարկանի տներով։ Մի քանի օր առաջ Երևանի կենտրոնի նեղ փողոցներից մեկով տուն էի վերադառնում, երբ հանկարծ ճանապարհս փակեց սխալ կայանացած արտասահմանյան մակնիշի ավտոմեքենան։

Անցա մեքենայի կողքով` մի կողմից քսվելով մեքենային, մյուս կողմից` տան պատին, ոլորեցի ոտքս և կարող էի լուրջ վնասվածք ստանալ, եթե չբռնվեի մեքենայի անվածածկոցից։ Հազիվ մնացի ոտքի վրա, կոճս սկսեց տհաճ նվվալ, և ոտքի վրա մնալը վերածվեց դաժան փորձության։

Ինձ շեղեցին մեջքիս հետևում գտնվող տան պատուհանից լսվող բարձր ճիչերը։ Երկու երիտասարդ կանայք դուրս կախվեցին պատուհանից և սկսեցին բարձր գոռալ իմ ուղղությամբ` է՛յ, չե՞ս կարող ավելի զգույշ լինել, նայի՛ր, թե ուր ես գնում։

Անկեղծ ասած, նման շրջադարձի ընդհանրապես չէի սպասում։ Բայց իմ շփոթմունքը կարճ տևեց, և մտքերս հավաքելով` մի ամբողջ ճառ ասացի. «Դուք ի՞նձ եք ասում։ Փոխարենը հետաքրքրվեք, թե ինչպե՞ս եմ ինձ զգում, չե՞մ վնասվել, դուք դեռ վիրավորո՞ւմ եք։ Թե՞ անհանգստանում եք, որ մի քանի տասնյակ ձիաուժ ունեցող ձեր մեքենան կարող էր վնասվել այն պատճառով, որ սայթաքած կին է հենվել նրա վրա»։
Ճիչերը կտրուկ դադարեցին։ Թույլ չտալով կանանց շարունակել` ես արդեն ավելի սառնասրտորեն շարունակեցի. «Ես պետք է ձեզ պատասխանատվության ենթարկեի սխալ վայրում կայանելու, ինչպես նաև բարոյական և մարմնական վնասների համար։ Ի դեպ, չէր խանգարի ստացած վնասվածքներն արձանագրել հարևան բուժհաստատությունում»։

Այդ ամենն ասեցի մի շնչով ու անվրդով տեսքով շարունակեցի ճանապարհս։

Անցա մոտավորապես քսան մետր։ Կարծես թե ամեն ինչ հանգիստ էր։ Կանայք, ըստ երևույթին, նահանջել էին։ Հետո հեռացող մեքենայի ձայն լսվեց, մտածեցի` ասածս տեղ հասավ։ Հետաքրքիր է` կարելի՞ է շարունակել այդ փորձը արժանանալու համար քաղաքային ծառայությունների պաշտոնյաների ուշադրությանը, երբ, օրինակ, մնում ես հին շենքերի վերելակների մեջ, որոնց տեղափոխման մեխանիզմներն այնքան են հնացել, որ վերելակից օգտվելուց առաջ ամեն անգամ ստիպված ես լինում հիշել բոլոր սրբերին։

Չէ՞ որ չնայած բազմաթիվ բողոքներին` վերելակային տնտեսությունը ոչինչ չի ձեռնարկում հին վերելակները փոխելու համար։

Հեշտությամբ կարելի է մոլորվել ինքնաշեն շինությունների լաբիրինթոսում, որոնք ծագում են քաղաքի ամենաանկանխատեսելի անկյուններում և փչացնում ողջ պատկերը։ Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ կարծիք ունեն համապատասխան պաշտոնյաներն այն մասին, որ բնակելի շենքերի մոտ մինչև ուշ գիշեր աշխատում են ավտոլվացման կետերն ու անօրինական կերպով առաջացած արտելները, որտեղ ուշ ժամերին ինչ–որ բան են ծակում, սղոցում, տաշում` չմտածելով այդտեղ բնակվող մարդկանց մասին։

Կամ գուցե պետք է աղմո՞ւկ բարձրացնել Երևանի կենտրոնում բակերի մուտքերի մոտ դրված ուղեփակոցների համար։ Այդ բակերում բնակվող և ավտոմեքնենա ունեցող բնակիչներից բացի, որոնք ունեն ուղեփակոցի կառավարման բաղձալի հեռակառավարման վահանակը, ոչ ոք հենց այնպես չի կարող մտնել բակ։ Չի կարելի հյուր գնալ` առանց նախապես զգուշացնելու։ Իբր առանց հրավիրելու` չես կարող իմ բունկեր մտնել։

Հնարավոր է` այդ բակերում լուծվել է կայանատեղերի հարցը, և արդեն ոչ մի օտար մարդ չի կարող այդտեղ կանգնեցնել իր մեքենան։ Բայց այդ դեպքում ի՞նչ պիտի անեն «շտապօգնության» ու հրշեջ ծառայության մեքենաները։ Չէ՞ որ ուշացնելու դեպքում յուրաքանչյուր վայրկյանը կարող է ինչ–որ մեկի մահվան պատճառ դառնալ։

Կամ ի՞նչ անի աղբատար մեքենան։ Ինչպե՞ս հավաքի աղբը։ Այդ չարաբաստիկ ուղեփակոցների պատճառով տների բնակիչները ստիպված են «վայելել» գարշահոտ աղբակույտերի «բուրմունքը»։

Իսկ ընդհանրապես քաղաքապետարանը պետք է զբաղվի քաղաքի բարեկարգմամբ և ենթակառուցվածքի աջակցությամբ։ Ենթադրվում է, որ այն պետք է իր հոգատարությամբ թեթևացնի մեր կյանքն ու ավելի հարմարավետ դարձնի այն։ Այդպես չէ՞։

Լրահոս
0